Յանիկ Սիներ – Նովակ Ջոկովիչ: Պավել Կիրիչենկոյի կանխատեսումը
Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչում կհանդիպեն իտալացի Յանիկ Սիներն ու սերբ Նովակ Ջոկովիչը:
Մեծ մրցաշարերի որոշիչ փուլերին Նովակ Ջոկովիչը սովորաբար գերազանց մարզավիճակում է մոտենում: Այս մրցաշարի ամբողջ ընթացքում էլ աշխարհի երկրորդ ռակետը շատ վստահ տեսք ուներ: Առայժմ միայն Հուբերտ Հուրկաչի մատուցումն է ամենաբարդը եղել Նովակի համար: Իր մատուցման ժամանակ Ջոկովիչը շատ կայուն է: Առաջ անցնելով ասեմ, որ մրցաշարում դեռ ոչ մի մրցակցի չի հաջողվել սերբ թենիսիստի հետ մրցավեճում մեկ բրեյքից ավելի անել:
Ինչո՞ւ եմ այսօր նման խաղադրույք ընտրել: Նախ Սիները թղթի վրա ավելի ուժեղ է, քան Նովակի նախորդ մրցակիցները: Բացի այդ, երկրորդ բրեյքին ավելի մոտ էր Անդրեյ Ռուբլյովը, բայց երեք պարտված սեթում նա չկարողացավ 7 բրեյք-փոինթ իրացնել: Նախորդ մրցաշրջանում էլ Սիներն Ուիմբլդոնում Ջոկովիչին հաղթում էր 2:0 հաշվով, սակայն չկարողացավ գործն ավարտին հասցնել, չնայած որ, 4 բրեյք էր կատարել:
Այդ պատճառով էլ կարծում եմ, որ Սիներն ի զորու է երկու բրեյք կատարել:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: