«Յանգ Բոյզ» – «Շախտյոր Դոնեցկ». Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը

22:15, 03 օգս 2016
Հայտնի «Картавый футбол» առցանց հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության խմբագիր, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Նիկիտա Կովալչուկը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Յանգ Բոյզ» – «Շախտյոր Դոնեցկ» պատասխան հանդիպման վերաբերյալ, որը կկայանա այսօր՝ Բեռնի «Ստատ դե Սուիս Վանկդորֆ» մարզադաշտում: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում ուկրաինացիները ֆորայով հաղթանակ կտանեն: Դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել է «Շախտյորի» 2:0 հաշվով հաղթանակով:

Այո, «Շախտյորում» այլևս Միրչա Լուչեսկու չկա, բայց սա դեռ շատ ուժեղ թիմ է: Ուկրաինացիները մեծ փորձ ունեն: «Շախտյորի» բախտը բերեց, այս փուլում նրան բաժին հասավ ոչ ամենաուժեղ մրցակիցը: «Հանքափորները» 2 գնդակի առավելություն ունեն, և դա բավական մեծ պաշար է: Շվեյցարացիները պետք է առաջ գնան և փորձեն ետ բերել կորցրածը, ինչից «Շախտյորի» ֆուտբոլիստները կօգտվեն ու հակագրոհների ժամանակ կճեղքեն մրցակցի պաշտպանությունը: Կարծում եմ, որ «Շախտյորի» 2 կամ ավելի գնդակի տարբերությամբ հաղթանակն այս հանդիպման համար գերազանց խաղադրույք է:

Օրդինար: Պարտված
ՉԼ, որակավորման 3-րդ փուլ, պատասխան խաղ
22:15/3 օգս
«Յանգ Բոյզ» – «Շախտյոր Դոնեցկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ