«Յանգ Բոյզ» — «Բորուսիա Մյոնխենգլադբախ». Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

22:45, 16 օգս 2016
«Дождь» հեռուստաընկերության սպորտային թղթակից, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Յանգ Բոյզ» — «Բորուսիա Մյոնխենգլադբախ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ «Բորուսիան» առաջիկա խաղում նվազագույնը երկու գոլ կխփի: 

Մենք արդեն տեսել ենք՝ ինչ արժե շվեյցարական ակումբը, որը Չեմպիոնների լիգայից դուրս թողեց Դոնեցկի «Շախտյորին»: Ընդ որում՝ մենք ընդհանրապես չտեսանք «Բորուսիային»: Եթե հիմնվենք «Բորուսիայի» նախորդ մրցաշրջանի խաղին, իսկ արմատական փոփոխություններ այնտեղ ամռանը տեղի չեն ունեցել, ապա այն կհարձակվի: Այս դիմակայությունում պետք է սպասել արդյունավետ խաղի: Կարծում եմ, որ «Բորուսիան» առաջին խաղում պետք է ձգտի ճնշել մրցակցին և հասնել ընդունելի արդյունքի: Բացի այդ, ինձ թվում է, որ շվեյցարացիներն այդքան էլ լավ պաշտպանություն չունեն, ինչը կարող էր արտահայտվել «Շախտյորի» հետ պատասխան խաղում: Շատ ռիսկային է Շվեյցարիայում կայանալիք հանդիպմանը գերմանական ակումբի վրա խաղադրույք կատարելը: Կառաջարկեի խաղադրույք կատարել այն բանի վրա, որ հյուրերը կարող են 1,5-ից շատ գոլ խփել: Նրանք լավ հարձակման գիծ ունեն, տանտերերը չեն փակվի, իսկ պաշտպանությունը նրանց ամենաուժեղ կողմը չէ:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ փուլ
22:45/16 օգս
«Յանգ Բոյզ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ