«Յանգ Բոյզ» – «Ասթոն Վիլա»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Չեմպիոնների լիգայի խաղարկությունն այս մրցաշրջանից անցկացվելու է նոր ձևաչափով։ Վիճակահանության ժամանակ այնպիսի տպավորություն էր, որ անհետաքրքիր հանդիպումների քանակը կրճատվել է։ Թե՛ այս, թե՛ նախորդ ձևաչափի դեպքում «Յանգ Բոյզ» – «Ասթոն Վիլա» խաղը շատերին չի հետաքրքրի, սակայն գրեթե համոզված եմ, որ դիտարժան հանդիպում է լինելու։
Շվեյցարիան ներկայացնող «Յանգ Բոյզը» հատկապես տնային խաղերում խնդիրներ է ստեղծում ցանկացած մրցակցի համար։ Վերջին 10 խաղերից 9-ը գոլառատ են եղել։
«Ասթոն Վիլան» նույնպես հարձակողական խաղ ցուցադրող թիմ է։ Նախորդ մրցաշրջանում գրանցած տպավորիչ արդյունքների շնորհիվ թիմը Չեմպիոնների լիգայի ուղեգիր է նվաճել և չի կարող ձախողել այս մրցաշարը։ Գոնե հիմնական փուլում Բիրմինգեմը ներկայացնող թիմը փորձելու է աչքի ընկնել վառ խաղով։
Այս թիմերի խաղում շատ գոլեր եմ սպասում։ Հաշվի առնելով, որ «Ասթոն Վիլան» կարգով ավելի բարձր է, ենթադրում է, որ նվազագույնը չի պարտվի այս խաղում։
Ընտրում եմ «Ասթոն Վիլան» չի պարտվի (X2) և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․84 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: