Խորվաթիա – Ռուսաստան․ կանխատեսում

18:00, 14 նյմ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի H խմբի վերջին տուրում Խորվաթիայի հավաքականը կընդունի Ռուսաստանին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում հյուրերը չեն պարտվի և կնվաճեն աշխարհի առաջնության ուղեգիր։

Ընտրական փուլի 4-րդ տուրում այս հավաքականները գոլազուրկ ոչ ոքի խաղացին։ Դա Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի առաջին հանդիպումն էր։ Դրանից հետո ռուսները 5 անընդմեջ հաղթանակ են տարել։ Խորվաթիան 4 հաղթանակ է տարել և 1 ոչ ոքի խաղացել՝ Սլովակիայի հետ։

Ռուսաստանը 22 միավորով առաջին տեղում է, իսկ Խորվաթիան 20 միավորով երկրորդն է։ Հյուրերին այս խաղում կբավարարի նաև ոչ ոքին։ Ճնշում լինելու է Խորվաթիայի վրա։ Նրանք խաղում են սեփական դաշտում և ընտրական փուլի սկզբից էլ այս խմբի ֆավորիտն են համարվել։ Եվ առաջին տեղը չզբաղեցնելու դեպքում կարող են մեղադրել միայն իրենց։

Ռուսները վերջին շրջանում շատ էին քննադատում Վալերի Կարպինին՝ նշելով, որ թիմը արդյուք գրանցում է, բայց խաղի որակը շատ ցածր է։ Սակայն, քչերն են հասկանում, որ Ռուսաստանը ուժեղ չէ Սլովակիայից, Սլովենիայից կամ առավել ևս Խորվաթիայից։ Թվարկածս բոլոր հավաքականներում թիմային խաղն ավելի լավ մակարդակի վրա էր։ Ֆուտբոլիստների անհատական որակներով էլ Սլովենիան ու Խորվաթիան գերազանցում են ռուսներին։ Սակայն Կարպինի ֆուտբոլը մինչև հիմա արդյուքն է տվել։ Կարծում եմ, որ այս խաղում էլ ռուսները չեն պարտվի։

Խորվաթիայի հավաքականի այս կազմը տարբերվում է ԱԱ-2018-ի եզրափակչում խաղացող հավաքականից։ Մի շարք առանցքային ֆուտբոլիստներ ավարտել են ելույթները հավաքականում։ Ռուսներն էլ ունեն արագ ֆուտբոլիստներ և այս խաղում շեշտը դնելուն են մեկնարկային րոպեներին պրեսինգի վրա, իսկ հետո հակագրոհելով փորձելու են արդյունքի հասնել։ Կարծում եմ, որ մեծ ճնշման տակ է լինելու Խորվաթիան, այլ ոչ թե Ռուսաստանը։ Այո, հանդիպումը կայանալու է Սպլիտում, որտեղ խորվաթ երկրպագուները խելահեղ աջակցություն են ցուցաբերելու, բայց դա կարող է հակառակ արդյունքն ունենալ։

Եթե Ռուսաստանի հավաքականը պարտվի, ոչ ոք չի կարող մեղադրել թիմին կամ մարզչին, որովհետև Խորվաթիան կարգով ավելի բարձր է։ Բայց առանձին վերցրած խաղում ամեն ինչ կարող է պատահել։ Ընտրում եմ Ռուսաստանի հավաքականը չի պարտվի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․20 գործակիցը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
18:00/14 նյմ
Խորվաթիա – Ռուսաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ