Խորվաթիա – Պորտուգալիա. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 25 հնս 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել վաղը Լանսի «Ֆելիքս Բոլար» մարզադաշտում կայանալիք Եվրո-2016-ի 1/8 եզրափակչի Խորվաթիա — Պորտուգալիա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղի արդյունքում հաջորդ փուլ կանցնի Պորտուգալիայի հավաքականը:

Բարդ է ենթադրել, թե այստեղ ինչպես կդասավորվեն իրադարձությունները: Իհարկե, խորվաթները խմբային փուլում լավագույնս դրսևորեցին իրենց: Հաճախ է պատահում, որ այն թիմերը, որոնք հազիվհազ, բառացիորեն չորեքթաթ անցնում են փլեյ-օֆֆ, հետո միանգամից կերպարանափոխվում են: Պորտուգալիան, որը խմբի ֆավորիտն էր, դժվարությամբ երրորդ տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ, բայց կարող է կերպարանափոխվել: Իհարկե, կարող է նաև այնպես լինել, որ Պորտուգալիան միանգամից դուրս մնա Եվրոյից: Բուքմեյքերները խորվաթներին նախապատվություն են տալիս, բայց կարծում եմ, որ չնայած պորտուգալացիների պաշտպանության խնդիրների, Սանտուշի թիմը ուժեղ հարձակում ունի: Այնուամենայնիվ, այստեղ առաջարկում եմ Պորտուգալիայի անցումը: Որևէ համոզիչ փաստարկ չունեմ, բայց քանի՞ անգամ ենք տեսել այնպիսի իրավիճակներ, երբ թիմը խմբում չի փայլել, բայց հետո սկսել է լավ հանդես գալ: Նման մի բան էլ Պորտուգալիայից եմ սպասում:

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
23:00/25 հնս
Խորվաթիա - Պորտուգալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ