Խորվաթիա — Պորտուգալիա. Եվգենի Ձիչկովսկու վիդեոկանխատեսումը
https://youtu.be/gf_g_n07t2U
Բարի երեկո: Մեր դեպքում՝ բարի փարիզյան, ֆրանսիական երեկո: Ֆուտբոլը 3 օրով լքել է այս քաղաքը: Մենք ֆուտբոլային բնապատկեր ունենք: Տեսնու՞մ եք կանաչը, որը հիմա փրկվում է: Փարիզում շատ տոթ է: Գերազանց հնարավորություն է մինչ 1/8 եզրափակիչը 3 օր սպասելու համար:
Այստեղ բոլորը տպավորված են իսլանդացիներից, և, իհարկե, իսլանդացի մեկնաբանից: Բոլորն այստեղ փոքր թիմերից սպասում են հետագա առաջընթաց: Որոշները, այդ թվում նաև իրենց հավաքականներին կորցրածները: Մենք անհամբերությամբ կսպասենք Ուելսի և Խորվաթիայի խաղին, որը պետք է մրցի Պորտուգալիայի դեմ:
Պորտուգալիայի մասնակցությամբ 2 հանդիպում դիտել եմ այստեղ: Դե ինչ ասեմ: Բացի նրանից, ինչ անձամբ տեսել եք, կասեմ, որ մամուլի վանդակից ամեն ինչ նույնն էր: Հում թիմ է, որն ընդգծված առաջատար ունի: Կրիշտիանուն փորձում է, պայքարում, բայց ամեն ինչ այնքան էլ լավ չի ստացվում, քանի որ նրա և թիմի միջև համագործակցություն չկա: Կարծում եմ, որ լավագույնը, նույնիսկ հաշվի առնելով այն, թե ինչ արեց Ռոնալդուն հունգարացիների դեմ խաղում, պորտուգալացիների կազմում դեռ Նանին է:
Այդ պատճառով էլ մտածում եմ, որ խորվաթները, ովքեր առանց Մոդրիչի հաղթեցին իսպանացիներին, ավելի ուժեղ են: Կարծում եմ՝ նրանք կհաղթեն: Պորտուգալիան հրաշքով հայտնվեց 1/8 եզրափակչում և առանց հրաշքի կլքի այն: Գործակիցը William Hill-ում 2,62 է: Նորմալ խաղադրույք է, հաշվի առնելով այն, թե խորվաթների համար ինչ նշանակություն ունեն Ռակիտիչը, Մոդրիչը, Կալինիչն ու Մանջուկիչը, ովքեր հրաշալի են նայվում:
Ավելին, Խորվաթիան Եվրո-2016-ի խմբային փուլում լավագույն ֆուտբոլը ցուցադրեց: Այդ պատճառով էլ 2,62 գործակցով խաղադրույք եմ կատարում խորվաթների վրա: Այցելեք «Բուքմեյքերների Ռեյտինգի» ալիք, քվեարկեք, հավանեք: Շնորհակալություն, հաջողություն եմ մաղթում բոլորին:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: