Խորվաթիա — Պորտուգալիա. Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը
Երկու թիմերն էլ հայտնվել են «երջանիկ» մրցաշարային ցանցի կեսում և այժմ նվազագույնը հույսեր են փայփայում հասնելու մինչև եզրափակիչ: Այսպիսի հեղինակավոր մրցաշարի համար նրանց ճանապարհը բավական հեշտ է, և պարտվածի համար շատ ցավալի կլինի բաց թողնել այսպիսի լավ շանսը:
Խորվաթիայի և Պորտուգալիայի հավաքականները խմբային փուլում տարբեր տպավորություններ թողեցին: Խորվաթները անգերազանցելի էին: Նույնիսկ առանց նրանց առաջատար Մոդրիչի և մեկնարկային կազմի ևս 4 ֆուտբոլիստների` նրանք կարողացան հաղթել Իսպանիային` գործող չեմպիոնին, և զբաղեցնել առաջին հորիզոնականը: Պորտուգալիան մրցաշարում դեռևս ոչ մի հաղթանակ չի տարել և արժանի էր վաղաժամ Լիսաբոն մեկնելուն, եթե չլիներ մրցաշարի նոր ձևաչափը, որը հնարավորություն տվեց պորտուգալացիներիին չափազանց թույլ խմբից փլեյ-օֆֆ դուրս գալ երրորդ տողով: Պորտուգալիան ընդհանրապես վաղուց չի փայլում` ընտրական մրցաշարում մեկ գնդակից ավել տարբերությամբ ոչ մի հաղթանակ չտարան: Կրիշտիանու Ռոնալդուն հարվածում է այնքան, որքան Կերժակովը չէր անի, իսկ նշանակետին` ոչ շատ, քան Ջուջակից: Խորվաթները «հինգի» անցկացրեցին խմբային փուլը, իսկ պորտուգալացիները` «երկուսի»: Հնարավոր է, որ փլեյ-օֆֆում ամեն ինչ այլ կերպ դասավորվի, պորտուգալացիներն ուշքի գան, իսկ խորվաթները ֆունկցիոնալ ճգնաժամի մեջ հայտնվեն` նրանք այնքան հիանալի անցկացրեցին խմբային փուլը, որ այդպիսի մարզավիճակը պահելը դժվար է:
Բայց այդուհանդերձ խաղադրույք կկատարեմ այդքան առաջարկվող Խորվաթիայի անցման վրա: Նրանք իսկական թիմ ու երկաթե կամք ունեն և արժանի են արդեն խոշոր հաջողության` այսպիսի ուժեղ կազմով և այսքան հիանալի դրված թիմային խաղով: Բացի այդ, խորվաթները խաղին նախապատրաստվելու համար մեկ օր ավելի շատ ուներ: Պորտուգալացիները երեք օր անց հերթական հանդիպումն են անցկացնում: Նրանք երկու օր ավելի ուշ կխաղային նաև Անգլիայի դեմ, եթե 93-րդ րոպեին չլիներ Իսլանդիայի հերոսական գոլն ավստրիացիների դարպասը: Ժամանակից շուտ փլեյ-օֆֆի ուղեգիր վաստակած Հունգարիայի դեմ կարևորագույն խաղում 3 գոլ բաց թողնելուց հետո դժվար է Պորտուգալիային լուսավոր ապագա խոստանալ մրցաշարում, թեև նրանց կազմը բավականին լավն է, որպեսզի հավակնի չեմպիոնությանը` այսպիսի հեշտ մրցաշարային ցանցի պայմաններում: Մեծ են շանսերը, որ այս խաղում կխաղա մրցաշարի եզրափակչի մասնակիցը: Կցանկանայի, որ դա լիներ Խորվաթիան, որը Ռուսաստանի հավաքականին նվիրեց Եվրո-2008-ում մասնակցությունը:
Կարծում եմ, որ այս խաղում վատ շանսեր չկան, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն` հաշվի առնելով Պորտուգալիայի հավաքականի պաշտպանությունը և խաղադաշտում Կրիշտիանու Ռոնալդուի առկայությունը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: