Խորվաթիա — Նիգերիա․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 16 հնս 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Մունդիալ-2018-ի D խմբի Խորվաթիա — Նիգերիա հանդիպման վերաբերյալ։ Հայազգի փորձագետի կարծիքով Մարիո Մանջուկիչը կդառնա գոլի հեղինակ։

Խորվաթիայի ազգային հավաքականը գրեթե միշտ համարվում է ցանկացած մրցաշարի թաքնված ֆավորիտը։ Սկսած 1998 թվականից, երբ այս թիմը հասավ մինչև ԱԱ կիսաեզրափակիչ, իսկ վերջնական հաշվարկում նվաճեց բրոնզե մեդալները, «շախմատավորներին» ընկալում են որպես պոտենցիալ անակնկալ մատուցող թիմ։

Այս պահին խորվաթների սերունդը ևս չի զիջում 98-ի կազմին (Մոդրիչ, Ռակիտիչ, Մանջուկիչ)։ Այս ֆուտբոլիստները համարվում են եվրոպական ֆուտբոլի մեծագույն աստղեր։

Նիգերիայի ընտրանին էլ փայլեց 1998-ին։ Սակայն, ցավոք, այդ գերազանց սերնդին չհաջորդեց ավելի տաղանդավոր սերունդ։ Նիգերիան գրեթե միշտ որակավորվում է մունդիալին, սակայն լուրջ արդյունքների հասնել չի կարողանում։ Ըստ երևույթին, բացառություն չի կազմի նաև այս մեկը։

Քանի որ Խորվաթների կազմում գերազանց մարզավիճակում է Մարիո Մանջուկիչը, կարծում եմ, որ նա այս երեկո կդառնա գոլի հեղինակ։ Սահմանված է 2,50 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Աշխարհի գավաթ 2018
23:00/16 հնս
Խորվաթիա - Նիգերիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ