Խորվաթիա – Մարոկկո: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

19:00, 17 դկտ 2022
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Խորվաթիա – Մարոկկո աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղի վերաբերյալ:

Մունդիալներում երրորդ տեղի համար խաղերն այնքան էլ ինտրիգային չեն: Բայց ի տարբերություն եզրափակիչների, այս մրցավեճերը գրեթե միշտ անցնում են դիտարժան պայքարում: Կարծում եմ՝ առաջիկա խաղն էլ բացառություն չի լինի:

Խորվաթիան չկարողացավ դիմակայել արգենտինացիներին: Զլատկո Դալիչի տարեց ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին հանդիպումն իրենց սցենարով տանելու համար, բայց Ալբիսելեստեն ավելի ճկուն էր և իր ճանապարհային քարտեզը գծեց:

Այնուամենայնիվ, Մոդրիչին և ընկերներին արժանին պետք է մատուցել: Խորվաթները բավականին լուրջ աշխատանք կատարեցին մրցաշարում և հարգանքի են արժանի:

Մարոկկոն հիացրեց բոլորին: Վալիդ Ռեգրագիի տղաներն առավելագույնն արեցին և ավելացրին իրենց երկրպագուների բանակը: Ֆրանսիայի հետ կիսաեզրափակիչում Մարոկկոն բախտախնդրության գնաց, բայց այլ ելք չկար: Աֆրիկացիներն արդեն գերակատարել էին իրենց պլանը և փորձեցին իրենց կամքը թելադրել գործող չեմպիոնին: Մի՞թե գեղեցիկ չէր նման «հանդգնությանն» ականատես լինելը:

Այս Մունդիալում կողմերը հանդիպելու են երկրորդ անգամ: Թիմերն ընդգրկված էին F խմբում և վերջին տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղացին: Սակայն այժմ բոլորովին այլ պատմություն է:

Երրորդ տեղի համար պայքարում վիրավոր մարոկացիները կռիվ են տալու: Նրանք հերթական պատմական նվաճումը կարող են գրանցել: Հարցն այն է, թե ինչ տրամադրությամբ խաղին կմոտենա Խորվաթիան:

Ամեն դեպքում, եվրոպացիներն ավելի հմուտ են և փորձառու: Խորվաթները կարողանում են վերահսկել խաղը, բայց եթե Մարոկկոն արագ գործի, այստեղ արդեն հարցեր կարող են առաջանալ:

Հետաքրքիր հանդիպում է լինելու: Կարծում եմ՝ դիտարժան պայքար ենք տեսնելու, իսկ գոլերի պակաս չի զգացվի:

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
19:00/17 դկտ
Խորվաթիա – Մարոկկո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ