Խորվաթիա – Իսպանիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Խորվաթիայի ընտրանին շարունակում է զարմացնել բոլորին։ «Շախմատավորները» 2018-ի Մունդիալից հետո ավանդաբար ատամ են ցույց տալիս խոշոր մրցաշարերում. Եվրո-2020-ի ժամանակ քիչ էր մնում պայքարից դուրս թողնեին Իսպանիայի հավաքականին, իսկ նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին կայացած աշխարհի առաջնությունում հասան մինչև կիսաեզրափակիչ՝ դուրս թողնելով հաղթողի ֆավորիտ համարվող Բրազիլիային։ Հիմա Զլատկո Դալիչի թիմը մոտ է իր պատմության մեջ առաջին խոշոր մրցաշարում հաղթելուն։ Եվ դա շատ խորհրդանշական կլինի Լուկա Մոդրիչի համար։ Բալկանների 37-ամյա «դիրիժորը» պարզապես ֆենոմենալ հանդիպում անցկացրեց հոլանդացիների հետ և օգնեց իր թիմին արժանիորեն դուրս գալ եզրափակիչ։
Իսպանիայի հավաքականն էլ Կատարում կայացած աշխարհի առաջնությունում ձախողվելուց հետո նոր թափ է հավաքում։ Առհասարակ, Եվրոպայի առաջնության ընտրական և եզրափակիչ փուլերում «Ֆուրիա Ռոխան» անհամեմատ ավելի համարձակ ֆուտբոլ է խաղում։ Իտալիայի հետ կիսաեզրափակիչում Իսպանիան, գործնականում, ավելի շուտ պետք է հաներ հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը, սակայն Ալվարո Մորատան հերթական անգամ նպաստավոր դիրքից շեղ հարվածեց։ Ի դեպ, այնպես չէ, որ Իսպանիայի հավաքականը լավ է սկսել ընտրական մրցաշարը։ Նորվեգացիների հարցերը լուծելուց հետո Լուիս դե լա Ֆուենտեի տղաները մրցակցի խաղադաշտում չկարողացան ոչինչ առաջարկել շոտլանդացիներին՝ 0։2։
Ինձ չի թվում, որ Իսպանիային հեշտ մրցակից է բաժին հասել։ Առհասարակ, խորվաթներին թերագնահատելն ամենասխալ բանն է։ Դրանում համոզվել են շատ-շատ մեծ հավաքականներ։ Ենթադրում եմ, որ Իսպանիան նման սխալ թույլ չի տա, սակայն սեփական դարպասն անառիկ պահել չի կարողանա։ Ենթադրում եմ, որ թիմերն առնվազն գոլերով կփոխանակվեն։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: