Խորվաթիա – Հայաստան: Կանխատեսում և խաղադրույք
Ցավոք, Հայաստանի ազգային հավաքականը կորցրեց Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ դուրս գալու շանսերը։ Ընտրական փուլի վերջին տուրում ուղեգրի համար պայքարում են Խորվաթիան, որը 13 միավորով 2-րդ տեղում է, և Ուելսը, որը 11 միավորով 3-րդն է։
Եթե Խորվաթիան ոչ-ոքի խաղա, իսկ Ուելսը հաղթի Թուրքիային, 2 թիմերն էլ կունենան 14-ական միավոր, բայց լրացուցիչ ցուցանիշներով 2-րդ տեղը կգրավի բրիտանական հավաքականը։ Ուելսը տանը 2։1 հաշվով հաղթել է Խորվաթիային, իսկ հյուրընկալվելիս 1։1 հաշվով ոչ-ոքի է խաղացել։
Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է սպասել, որ խորվաթները գերմոտիվացված կլինեն այս խաղում։ Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ մեր հավաքականի կազմում այս խաղը բաց կթողնեն Վարազդատ Հարոյանն ու Ուգոչուկվու Իվուն, ապա խորվաթները մեծ առավելություն են ունենալու։
Կարծում եմ՝ տանտերերը կհաղթեն խոշոր հաշվով։ Չեմ բացառում, որ կարող է կրկնվել Նորվեգիա – Հայաստան կամ Իտալիա – Հայաստան խաղերի սցենարը, երբ մենք ջախջախիչ պարտություններ կրեցինք։
Ընտրում եմ Խորվաթիայի հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 3․5-ից շատ խաղադրույքը՝ 2․50 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: