Խորվաթիա – Ֆրանսիա: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը

22:45, 06 հնս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել Խորվաթիա – Ֆրանսիա Ազգերի լիգայի խաղարկության A լիգայի առաջին խմբի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Նախորդ Մունդիալի եզրափակիչի մասնակիցների հանդիպումը կանցնի երկուսի համար տհաճ իրավիճակում: Խորվաթները Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրում տանը 0:3 հաշվով պարտվեցին Ավստրիային, իսկ Ֆրանսիան մրցաշարը սկսեց Դանիայից կրած նվազագույն հաշվով պարտությամբ: Դրան գումարած՝ ֆրանսիացիները կորցրին Կիլիան Մբապեին, որը վնասվածք ստացավ և դժվար թե մասնակցի Խորվաթիայի հետ մրցավեճին: Բայց հիանալի մարզավիճակում է Կարիմ Բենզեման, իսկ Ֆրանսիայի հավաքականի հարձակման ներուժն առանց Մբապեի էլ շատ մեծ է:

Չեմ կարծում, թե աշխարհի չեմպիոնը երկրորդ սայթաքումը թույլ կտա: Առաջին տուրում կրած անհաջողությունը կմոբիլիզացնի ֆրանսիացիներին: Դանիայից կրած պարտությունը կարելի է պատահականություն համարել: Իսկ Խորվաթիայի հավաքականը երկարաժամկետ ճգնաժամի մեջ է: Կարծում եմ՝ Ֆրանսիան կհաղթի այս խաղում: Բայց պետք է հաշվի առնել Մբապեի վնասվածքն ու այն, որ Խորվաթիան ավանդույթի համաձայն տանը լավ է գործում:

Այդ պատճառով էլ ընտրում եմ Ֆրանսիայի հավաքականը չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 3.5-ից քիչ խաղադրույքը:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
22:45/6 հնս
Խորվաթիա – Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ