«Խիմկի» – «Զենիթ»: Էդուարդ Մորի կանխատեսումը

21:00, 15 հլս 2022
Մոսկվայի «Սպարտակի» կազմում Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Մորը կանխատեսում է արել «Խիմկի» – «Զենիթ» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ:


«Զենիթը» հիանալի մարզավիճակում է: Այդ ամենը երևաց Սուպերգավաթի խաղարկության ժամանակ: Պետերբուրգյան թիմն ընդհանրապես խնդիր չունի: Կազմը բավականին մեծ է: Հիմնական կազմի լայն ընտրություն կա: Շատ են նաև ազգային հավաքականների խաղացողները, որոնք պայքարելու են հիմնական կազմում տեղ ունենալու համար:

Կարծում եմ՝ «Զենիթն» ագրեսիվ ֆուտբոլ կցուցադրի, քանի որ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ չկան ու կազմի խորությամբ էլ գերազանցում է մրցակցին: Բոլոր ֆուտբոլիստները ձգտելու են ցուցադրել իրենց որակները, իսկ սա առավելություն է տալիս «Զենիթին»:

«Խիմկիի» հաղթաթուղթը Սերգեյ Յուրանն է: Թիմը չի ցանկանա պարտվել առաջնության հենց առաջին խաղում: Բայց կազմի հետ կապված փոփոխությունները շատ են, իսկ դա կարող է ազդել խաղակցվածության վրա:

«Զենիթը» մրցավեճի անվիճելի ֆավորիտն է: Չեմ կարծում, թե պետերբուրգյան թիմն առաջին րոպեներից կնետվի առաջ: «Խիմկին» կփորձի կոշտ դիմավորել մրցակցին և հնարավորինս հեռու պահել իր դարպասից:

Բայց միևնույն է երկրորդ խաղակեսում «Զենիթը» կսեղմի տանտերերին:

Ընտրում եմ երկրորդ խաղակեսի գոլերի տոտալը 1-ից շատ խաղադրույքը:

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Վերադարձ
ՌՊԼ
21:00/15 հլս
«Խիմկի» – «Զենիթ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ