«Խետաֆե» — «Ռեալ Մադրիդ». Վալերի Կարպինի կանխատեսումը

18:00, 16 ապր 2016
Մոսկվայի «Սպարտակի» նախկին և Արմավիրի «Տորպեդոյի» ներկայիս գլխավոր մարզիչ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի «Խետաֆե» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը խաղադրույք է կատարում մադրիդյան ակումբի «չոր» հաշվով հաղթանակի վրա: 

Սա, կարելի է ասել, դերբի է լինելու, քանզի Խետաֆեն Մադրիդում արվարձանային քաղաք է: «Ռեալն» այս շաբաթ «Վոլֆսբուրգից» ետ բերեց երկու գնդակ ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Առաջնությունում ևս մադրիդցիները վերջնականապես չեն կորցրել շանսերն այն բանից հետո, երբ «Բարսելոնան» երեք խաղում վաստակեց մեկ միավոր ու հնարավորություն տվեց մադրիդյան երկու ակումբներին իրեն մոտենալ:

Այնպես որ, «Ռեալն» առաջնությունում հենց այնպես չի խաղալու: Ընդ որում, ցանկացած իրավիճակում «Ռեալն» ուժեղ է այժմ վերջին հորիզոնականը զբաղեցնող «Խետաֆեից», թեև մադրիդցիները հոգնած կլինեն Չեմպիոնների լիգայից հետո: «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից ու կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո նրանց մոտ բարձր տրամադրություն է տիրում:

«Ռեալն» այստեղ կհաղթի, դա հասկանալի է: Եվ նույնիսկ մտածում եմ, որ «Խետաֆեն» չի կարողանա գոլ խփել: Վերջին երկու խաղերում «Ռեալն» այս թիմին հաղթել է «չոր» հաշվով:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր
18:00/16 ապր
«Խետաֆե» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ