«Խետաֆե» — «Ռեալ Մադրիդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 18 ապր 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրողմ «Արմենիա» Հ/Ը հաղորդավար, մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի «Խետաֆե» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ։

Իսպանիայի առաջնության հերթական տուրը «Ռեալի» համար պետք է ստացվի «վերականգնողական». մադրիդյան թիմի հաջորդ մրցակիցն այնպիսին չէ, որն ի զորու է միավորներ խլել, անգամ սեփական հարկի տակ։ Սակայն «Խետաֆեի» հետ հանդիպումն իր մեջ պարունակում է բարդություն, քանի որ այն քչից-շատից դերբի է համարվում։

«Արքայական» ակումբը չի պարտվում հունվարի 30-ից, երբ Զիզուի թիմը զիջեց «Լևանտեին» 1-2 հաշվով։ Կարելի է ասել՝ այդ խաղը դարձել է ֆրանսիացի մասնագետի գլխավոր ահազանգը։ «Ռեալն» այդ օրվանից հիանալի է հանդես եկել՝ ՉԼ-ում հասնելով կիսաեզրափակիչ, ներքին առաջնությունում էլ հաղթելով իր սկզբունքային մրցակից «Բարսելոնային»։ Հիմա մադրիդյան թիմը շարունակում է պայքարը երկու ճակատով։ Երկու դեպքում էլ ֆավորիտների շարքում է։

«Խետաֆեի» պարագայում լրիվ հակառակ պատկերն է։ փետրվարի 27-ից այս կողմ Խոսե Բորդալասի թիմը հաղթանակը չգիտի ինչ բան է, 5 խաղում խփել է ընդամենը 2 գնդակ։ Վերջին թիմը, որին «Խետաֆեն» հաղթել է՝ «Վալենսիան» է եղել։ Սակայն թիմը կարող է գլուխ գովել, քանի որ այս ընթացքում կարողացել է միավոր խլել «Ատլետիկոյից», իսկ դա հաղթանակի հավասար է։

«Խետաֆեն» կորուստներ չունի, մինչդեռ «Ռեալը» կադրային հսկայական խնդիրներ ունի։ Դանի Կարվախալը դեռ չի ապաքինվել, Ռամոսը կորոնավիրուս է ու վնասվածք ունի, Ազարի դեմքն արդեն մոռացել ենք, իսկ Լուկաս Վասկեսը չի խաղա մինչև մրցաշրջանի ավարտը։ Զիդանը ստիպված պետք է վերադառնա 4 պաշտպանով սխեմայի, քանի որ որակազրկված են նաև Կազեմիրոն ու Նաչոն։ Հման պարագայում շարք վերադարձած Վարանն ու Միլիտաոն կլինեն կենտրոնում, Մենդին ու Օդրիոսոլան՝ եզերերում, իսկ Վալվերդեն կխաղա հենակետայինի դիրքում։

Քանի որ Չեմպիոնների լիգայում ու Լա Լիգայում «Ռեալը» տարել է բարդագույն հաղթանակներ, «Խետաֆեի» դեմ հանդիպման ընթացքում Զիդանի տղաները գործելու են էներգախնայող ռեժիմով։ Բայց հաղթանակը կասկած չի հարուցում։

Օրդինար: Չխաղարկված
Լա Լիգա
23:00/18 ապր
Хетафе - Реал Мадрид
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ