«Խետաֆե» – «Ռեալ». Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

17:00, 02 հնվ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է կատարել Մադրիդի «Ռեալի» ու «Խետաֆեի» միջև Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն բոլորին.

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Թող 2022-ին իրականանան Ձեր բոլոր նվիրական երազանքները, իսկ Ձեր սիրած թիմը՝ միշտ հաղթի։

Կարծում եմ՝ մի փոքր հետ եք եկել Ամանորի անցուդարձից և պատրաստ եք կրկին հառել էկրանին ու աջակցել նախընտրելի թիմին։ Առավել ևս, որ այդ ընթացքում կարելի է նաև հարստացնել դրամապանակը։

Կարճատև դադարից հետո վերսկսվում է իսպանական Լա լիգան։ Մադրիդի «Ռեալն» ընդմիջման գնաց միանձնյա առաջատարի կարգավիճակում։ Կառլո Անչետոլտիի թիմը պատրաստ է պահպանել դիրքը և 2022-ի առաջին հանդիպումը կանցկացնի մայրաքաղաքի հարևանությամբ։ «Խետաֆեն» միակ թիմն է, որին «Ռեալը» դեռ չի հանդիպել այս առաջնությունում։ Կիկե Ֆլորեսի գլխավորած թիմը 15 միավորով վտանգավոր գոտում է և, ինչպես երևում է, դաժան պայքար է մղելու փրկվելու համար։ «Խետաֆեն» միշտ հայտնի է եղել որպես «տնային» թիմ։ «Կոլիսեում Ալֆոնսո Պերես» ստադիոնում պարբերաբար խնդիրներ են ունենում բոլորը։ «Արքայական» ակումբն այնտեղ խաղալու բարդությունն իր մաշկի վրա զգաց ոչ ավելի, ոչ պակաս անցած մրցաշրջանում։ Գոլազուրկ ոչ ոքի, որը մադրիդցիներին շատ խանգարեց հարևան «Աթլետիկոյին» զիջած չեմպիոնական մրցավազքում։

Հիմա «Ռեալի» համար իրավիճակը լարված չէ․ կա վստահ առաջատարություն և սայթաքելու իրավունք։ Այնուամենայնիվ, Անչելոտիի թիմը կփորձի մրցակիցներին ցույց տալ, որ դադարը չի ազդել թիմի խաղային տոնուսի վրա։ Այլ հարց է, որ «Խետաֆեն» միավորների կարիք ավելի շատ ունի և այս խաղում կառչելու է ցանկացած հնարավորությունից։ Եվ դա անելու է առանց մրցակցին խղճալու։ «Տնայինից» բացի, այս թիմն ունի նաև «կեղտոտ» ֆուտբոլ խաղացողի համբավ։ Երբ կարիքը լինի, Ֆլորեսի ֆուտբոլիստներն առանց քաշվելու մրցակցին կկանգնեցնեն արգելված հնարքներով։ Հետևաբար, պետք է շեշտը դնել տանտերերի դեղին քարտերի վրա։ Վստահ եմ, որ «Խետաֆեն» «Ռեալից» առնվազն երկու դեղին քարտ ավելի կստանա։ Առաջարկում եմ ընտրել հենց այդ տարբերակը։

Օրդինար: Պարտված
Լա լիգա
17:00/2 հնվ
«Խետաֆե» - «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ