«Խետաֆե» — «Բարսելոնա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

18:00, 28 սպտ 2019
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Լա Լիգայի 7-րդ տուրի «Խետաֆե» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ:

«Խետաֆեն» անպարտելի է Իսպանիայի առաջնության վերջին 8 խաղերում՝ տանելով 4 հաղթանակ ևս 4 անգամ խաղալով ոչ-ոքի։ Բացի դրանից «Խետաֆեն» կարողանում է հիասքանչ առաջին խաղակես անցկացնել։ Վերջին 3 տնային հաղթանակներում Խետաֆեն չոր է անցկացրել առաջին խաղակեսերը։ Դա «Բարսելոնայի» համար կարող է լուրջ խնդիր լինել։

«Բարսելոնան» և «Խետաֆեն» դավանում են միանգամայն տարբեր խաղաոճերի, իսկ դա այս հանդիպմանը տալիս է լրացուցիչ ինտրիգ։ Ուժեղ է սկսում առաջին կեսերը, իսկ «Խետաֆեն» գերազանց պաշտպանվում է, թեպետ և վերջին խաղում բաց է թողել 3 գնդակ «Վալենսիայից»։ Երկու թիմերն էլ սիրում են գոլ խփել։ Հետաքրքիր դիմակայություն է մեզ սպավում։

Կատալոնական ակումբի կազմում խաղը միանշանակ բաց կթողնեն Ժորդի Ալբան ու Սամուել Ումտիտին։ Լիոնել Մեսսին շարունակում է իրեն վատառողջ զգալ։ Էռնեստո Վալվերդեն հայտարարել է, որ տեղյակ չէ՝ երբ է վերադառնալու արգենտինացին։ Սակայն ըստ երևույթին, նրան «Խետաֆեի» դեմ խաղում չենք տեսնի։ Գուցե իսպանացի մասնագետը դարձյալ հնարավորություն տա Անսումանե Ֆատիին, Գրիզմանին ու Սուարեսին։

«Խետաֆեի» կազմում կբացակայի հիմնական կազմի 3 ֆուտբոլիստ, որոնց անունները ձեզ ոչինչ չի տա, սակայն այդ կորուստները կարող են ճակատագրական դառնալ առաջիկա խաղում։

Կանխատեսում

Ինչպես վերևում նշել էի, այս թիմերը գոլեր շատ են սիրում խփել։ «Բարսելոնան» Վերջին 5 խաղում խփել է 9 գնդակ, վատ չէ։ Սակայն եթե հաշվի առնենք, որ թիմը բաց է թողել իր համար անսովոր 7 գնդակ, «Խետաֆեին» տալիս է շանս։ Վերջին անգամ «Խետաֆեն» առանց գոլի դաշտից հեռացել է ավելի քան 1 ամիս առաջ՝ նվազագույն հաշվով պարտվելով «Ատլետիկոյին»։ Այնպես որ՝ վստահաբար՝ երկուսն էլ գոլ կխփեն

Երկուսն էլ կխփեն – 1.81

Օրդինար: Պարտված
Լա Լիգա, 7-րդ տուր
18:00/28 սպտ
«Խետաֆե» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ