«Խետաֆե» – «Բարսելոնա»: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը
Իսպանիայի գործող չեմպիոնը նոր մրցաշրջանը սկսում է «Խետաֆեի» հետ արտագնա խաղով: «Բարսան» այստեղ միշտ խնդիրներ է ունեցել: Նախորդ երեք մրցաշրջանում կատալոնացիները ոչ մի գոլ չեն խփել դաշտի տերերին:
Այժմ «Խետաֆեն» այնքան էլ հեշտ ժամանակահատված չի ապրում: Նախորդ մրցաշրջանում այս ակումբը մինչև վերջին տուրը պայքարում էր տեղն Էլիտայում պահպանելու համար: Նոր մրցաշրջանից առաջ «Խետաֆեն» չի ուժեղացել:
«Բարսան» վերջին ընկերական հանդիպումներում շատ էր գոլ խփում: Չավիի տղաները «Տոտենհեմին» հաղթեցին 4:2 հաշվով, մինչև այդ առավելության էին հաասել «Միլանի» նկատմամբ, չմոռանանք, որ 3 անպատասխան գնդակ էին ուղարկել նաև «Ռեալի» դարպասը:
Բայց նման անհարմար մրցակցի հետ դժվար է լինելու: Ավելին՝ բավականին շոգ պայմաններում բարդ կլինի պահեր ստեղծելը: Չմոռանանք, որ կապտանռնագույնները զրկվել են իրենց շարժիչից՝ Սերխիո Բուսկետսից: Եթե Բուսկետսի հետ նախորդ երեք մրցաշրջանում «Բարսան» չէր կարողանում գտնել մրցակցի դարպասի բանալին, ապա առանց նրա ծայրահեղ դժվար է լինելու:
Բայց «Բլաուգրանան» լավ մարզավիճակում է: Դժվար է հավատալ, թե հյուրերը կարող են պարտվել:
Երկու տարբերակ ունեմ. «Բարսելոնան» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 3.5-ից քիչ, առաջին խաղակեսի գոլերի տոտալը 1-ից քիչ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: