Տոտալով խաղադրույքներ. «Լիվերպուլն» ու «Սելտան» հաղթանակներ կտոնեն

23:45, 30 դկտ 2015

«Բուքմեյքերների Ռեյտինգ»-ի մշտական բաժնում այս անգամ դիտարկում ենք 2 խաղ: Անգլիայի առաջնությունում հանդիպում են «Լիվերպուլն» ու «Սանդերլենդը», իսկ Լա լիգայում «Սելտան» սեփական դաշտում կընդունի Բիլբաոյի «Աթլետիկին:

«Լիվերպուլը» բարձր տրամադրությամբ հյուր է գնում Սանդերլենդ: Նախորդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը1:0 հաշվով հաղթեց առաջնության առաջատար «Լեսթերին» և «Սանդերլենդի» դեմ խաղում կփորձի երկարացնել հաղթանակների շարքը:

Սեմ Էլլարդայսի գլխավորությամբ «Սանդերլենդը» դեկտեմբերին դեռ ոչ մի անգամ չի հաղթել: «Սև կատուները» 2015 թվականի վերջին ամսում մրցեցին «Արսենալի», «Ուոթֆորդի», «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ ու այդ խաղերում պարտություն կրեցին՝ բաց թողնելով11 գնդակ:

Այս խաղում խաղադրույք եմ կատարում «Լիվերպուլի»՝ (-1) ֆորայով հաղթանակի վրա: Այդ խաղադրույքի գործակիցը 2,75 է:

Օրդինար: Վերադարձ
ԱՊԼ, 19-րդ տուր
23:45/30 դկտ
«Սանդերլենդ» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 33%
Չի՛ հաղթի 67%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Իսպանիայի առաջնությունում «Սելտան» տանը կընդունի Բիլբաոյի «Աթլետիկին»: Տասնվեց տուրերից հետո «Սելտան» մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում է, իսկ «Աթլետիկը» հանգրվանել է 7-րդ տեղում:

Երկու թիմերն էլ կարողանում են և սիրում են գրոհել: «Սելտան» այս խաղում չի կարող հույսը դնել Նոլիտոյի վրա, բայց իր կազմում ունի Իագո Ասպասին, ով արդեն 8 գոլ է խփել առաջնությունում:

«Աթլետիկը» վերջին շրջանում բավական արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում: Արից Ադուրիսն առաջնությունում 10 գոլ է խփել, չնայած արդեն վաղուց հաջողության չի հասել: «Սելտայի» դեմ խաղում բարձրահասակ հարձակվողը գոլային երաշտը վերացնելու լավ հնարավորություն կունենա:

Կարծում եմ, որ տանտերերն այս խաղում հաղթանակի կհասնեն: Չնայած Նոլիտոյի բացակայությանը, (0) ֆորայով խաղադրույք եմ կատարում «Սելտայի» հաթանակի վրա: Այդ խաղադրույքի գործակիցը William Hill բուքմեյքերական ընկերությունում 1,80 է:

Օրդինար: Պարտված
Լա լիգա, 17-րդ տուր
23:30/30 դկտ
«Սելտա» - «Աթլետիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ