Խաղադրույքներ սպորտի վրա. «Բենֆիկա»-«Աթլետիկո». իսպանացիները առաջին խաղակեսում գոլ կխփեն
Չորեքշաբթի կայանալիք «Բենֆիկայի» և «Աթլետիկոյի» միջև դիմակայությունում կորոշվի C խմբի հաղթողը: Թիմերը հինգ տուրերից հետո հավաքել են 10-ական միավոր և Լիսաբոնում կմրցեն մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականի համար:
«Աթլետիկոն» ու «Բենֆիկան» այս դիմակայությանը մոտենում են հավասար միավորներով: Մադրիդում տեղի ունեցած առաջին հանդիպման ժամանակ ուժեղ գտնվեցին «Բենֆիկայի» ֆուտբոլիստները, ովքեր հաղթեցին մրցակցին 1:2 հաշվով:
«Աթլետիկոն» հոկտեմբերից սկսած չի պարտվում: Դիեգո Սիմեոնեի թիմը 9 հաղթանակ է տոնել և 3 անգամ ոչ-ոքի խաղացել: Մադրիդցիները սովորաբար առաջին խաղակեսում գոլ են խփում, իսկ երկրորդում հմտորեն փակում են մրցակցին: Անտուան Գրիզմանը գրեթե բոլոր խաղերում աչքի է ընկնում արյունավետությամբ:
Ես այս խաղի արդյունքի կամ գոլերի քանակի վրա խաղադրույք չեմ կատարի: Խաղալով հետաքրքրության համար՝ ընտրում եմ առաջին խաղակեսում «Աթլետիկոյի» գոլերի ՏՇ 0,5 խաղադրույքը՝ 2,3 գործակցով:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: