Մուտք

Ֆորայով խաղադրույքներ. «Տոտենհեմն» ու «Դեպորտիվոն» հրաշալի շանսեր ունեն «Էվերթոնի» և «Վիլյառեալի» դեմ խաղերում

16:01, 3 Հունվարի 2016
Ալեքսեյ Ավդեեւ
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

«Բուքմեյքերների Ռեյտինգ»-ի  «Ֆորայով խաղադրուքներ» ավանդական բաժնում եվրոպական առաջնություններից դիտարկում ենք 2 հանդիպում: Անգլիական Պրեմիեր լիգայում «Տոտենհեմը» կհյուրընկալվի «Էվերթոնին», իսկ Լա լիգայում «Դեպորտիվոն» կընդունի «Վիլյառեալին»:

Կիսվել:

2015 թվականի վերջում «Տոտենհեմը» գերազանց մարզավիճակ հավաքեց: Մաուրիսիո Պոչետինոյի թիմը հաղթեց վերջին 3 խաղերում և մոտ է մեդալների համար պայքարին: Եթե հաշվի առնենք «Չելսիի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրները, ապա այս մրցաշրջանում «Տոտենհեմը» եվրոպական էլիտա վերադառնալու հրաշալի հնարավորություն ունի:

«Էվերթոնի» մոտ ամեն ինչ ավելի տխուր է: Թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակի միջնամասում, հիմնական կազմի մի շարք խաղացողներ վնասվածքներ ունեն, և դա էլ բավական չէ, թիմը վերջին 2 տնային խաղերում պարտվել է: Եթե չլիներ Ռոմելու Լուկակուն, ով հրաշալի մրցաշրջան է անցկացնում և արդեն միացել է ռմբարկուների պայքարին, ապա մերսիսայդցիների վիճակը շատ ավելի վատ կլիներ:

Թիմերի անհատական մրցակցությունում լոնդոնցիները առավելություն ունեն: Եթե հաշվի առնենք «Տոտենհեմի» մարզավիճակն ու 3 խաղ անընդմեջ հաղթելուց հետո առաջացած էլ ավելի մեծ մոտիվացիան, ապա այս խաղում նրանք նվազագույնը չպետք է պարտվեն: Ավելին, վիճակագրությունը նույնպես «Տոտենհեմի» օգտին է: Պրեմիեր լիգայի շրջանակներում «Էվերթոնը» վերջին անգամ «Տոտենհեմին» հաղթել է ավելի քան 3 տարի առաջ:

Օրդինար: Վերադարձ
Պրեմիեր լիգա, 20-րդ տուր
20:00/3 հնվ
«Էվերթոն» - «Տոտենհեմ»

Լա-Կորունայի «Ռիասոր» ստադիոնում տեղի «Դեպորտիվոն» Իսպանիայի առաջնության շրջանակներում կընդունի «Վիլյառեալին»: Երկու թիմերն էլ լավ մրցաշրջան են անցկացնում: «Դեպորտիվոն» եվրոգավաթային գոտում է գտնվում, իսկ «Վիլյառեալն» այս պահին վստահորեն ընթանում է 4-րդ հորիզոնականում, ինչը նրանց ՉԼ-ում հանդես գալու հնարավորություն է տալիս:

Գրեթե հավասար թիմերի մրցակցությունում առավելությունը կտամ տանտերերին: Առաջին հերթին «Դեպորտիվոն» առաջնությունում արդեն 8 խաղ անընդմեջ չի պարտվում, և հետո Վիկտոր Սանչեսի թիմն այս մրցաշրջանում սեփական դաշտում ընդամենը 1 անգամ է պարտվել:

«Վիլյառեալը» նույնպես տնային թիմ է համարվում: Միավորների մեծ մասը «դեղին սուզանավը» հավաքել է «Էլ-Մադրիգալ» ստադիոնում, իսկ դրսում հաճախ է պարտություն կրել:

Այո՛, վերջին 4 խաղերում «Վիլյառեալը» հաղթել է, բայց այդ խաղերից երեքը թիմն անցկացրել է սեփական դաշտում: Այսօր նախընտրում եմ զրոյական ֆորայով խաղադրույք կատարել «Դեպորտիվոյի» վրա: Պետք է հաշվի առնել այն, որ «Դեպորտիվոն» «Վիլյառեալի» դեմ տնային խաղերում շատ հաջող է հանդես գալիս:

Օրդինար: Պարտված
Լա լիգա, 18-րդ տուր
21:15/3 հնվ
«Դեպորտիվո» - «Վիլյառեալ»
Խորագրեր. Խմբագրության կանխատեսումները
Սպորտի տեսակները ԱՊԼ-ի կանխատեսումներ, Լա լիգայի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,,,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բորուսիա» – ՊՍԺ: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
16:01, 3 Հունվարի 2016
«Բորուսիա» – ՊՍԺ: Էդուարդ Մորի կանխատեսումը
16:01, 3 Հունվարի 2016
«Բորուսիա» – ՊՍԺ: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը
16:01, 3 Հունվարի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ