ԱԱ-2022։ Խաղադրույքներ՝ վիճակագրության վերաբերյալ

23:00, 09 դկտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» վիճակագրական կանխատեսումներ է արել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչների հանդիպումների վերաբերյալ:

Խորվաթիա – Բրազիլիա

Այս մրցավեճում հետաքրքիր կլինի շեշտը դնել դեղին քարտերի վրա:

Խորվաթիայի մասնակցությամբ խաղերում դեղին քարտերի վիճակագրությունը հետևյալն է՝ 1, 4, 1, 1: Իսկ Բրազիլիայի դեպքում՝ 3, 2, 7, 1:

Այստեղ տոտալը կարող է այլ լինել: Ճապոնացիների հետ լարված պայքարում խորվաթներն 90 րոպեի ընթացքում ընդամենը 1 դեղին ստացան, լրացուցիչ ժամանակում՝ ևս մեկը:

Բայց Բրազիլիայի հետ այլ կերպ կարող է ստացվել: Այստեղ մրցակիցը տեխնիկապես ավելի հարուստ է, կտրուկ փոխում է արագությունը, իսկ տարեց խորվաթների համար բարդ է լինելու: Իմ կարծիքով՝ Խորվաթիան այս խաղում կարող է նվազագույնը 2 զգուշացում ստանալ: Այնպես որ, ընտրում եմ Խորվաթիայի դեղին քարտերի տոտալը 2-ից շատ խաղադրույքը:

Նիդերլանդներ – Արգենտինա

Խոսենք անկյունայիններից: Արգենտինան այս Մունդիալում անկյունայիններով ունի հետևյալ վիճակագրությունը․ 9:2՝ Սաուդյան Արաբիայի հետ, 4:2՝ Մեքսիկայի հետ, 1:9՝ լեհերի հետ, 1:3՝ Ավստրալիայի հետ:

Նիդերլանդների վիճակագրությունը՝ 7:6 Սենեգալի հետ, 2:5՝ Էկվադորի հետ, 4:2՝ Կատարի հետ և 4:5՝ ԱՄՆ-ի հետ:

Այս դեպքում հետաքրքիր կլինի ընտրել Արգենտինայի հաղթանակն անկյունայիններով խաղադրույքը: Ալբիսելեստեն ավելի ակտիվ է լինելու մրցակցի դարպասի մոտ:

Շատ անկյունայիններ չեմ սպասում: Կարելի է ընտրել խաղի անկյունայինների տոտալը 8.5-ից քիչ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
19:00/9 դկտ
Խորվաթիա – Բրազիլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
23:00/9 դկտ
Նիդերլանդներ – Արգենտինա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ