«Վուլվերհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ»․ կանխատեսում հանդիպման ելքի վրա

19:30, 29 օգս 2021
Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Վուլվերհեմփթոնը» կհյուրընկալի «Մանչեսթեր Յունայթեդին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն հյուրերը։

«Մանչեսթեր Յունայթեդը» վերադարձրեց Կրիշտիանու Ռոնալդուին։ Վերջինս չի մասնակցի այս խաղին, քանի որ դեռ պետք է բուժզննում անցնի, պայմանագիր ստորագրի և լուծի փաստաթղթային հարցերը։ Կենտրոնանանք այս խաղի վրա։ Մանչեսթերցիներն առաջին տուրում տպավորիչ հաղթանակ տարան «Լիդսի» նկատմամբ, սակայն երկրորդ խաղում 1։1 հաշվով ոչ ոքի խաղացին «Սաութհեմփթոնի» հետ։ Այդ խաղերում «սրբերն» ավելի մոտ էին հաղթանակին։

Արդեն կարելի է սպասել, որ Ռաֆայել Վառանը և Ջեյդոն Սանչոն կլինեն «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում։ «Մանչեսթեր Յունայթեդում» ցանկանում են պայքարել չեմպիոնության համար և այսպիսի խաղերում միայն հաղթանակն է, որ կարող է տանել դեպի չեմպիոնություն։ Չի կարող չեմպինության համար պայքարող թիմը երկու անընդմեջ խաղում հաղթանակ չտանել միջակ թիմերի հետ խաղերում։ Իսկ «Վուլվերհեմփթոնն» այլևս առաջվանը չէ։ Թիմից հեռացել է գլխավոր գործող անձը և աստղը՝ մարզիչ Նունու Էշպիտրիտու Սանտուն։

Արդյունքում՝ «Վուլվերհեմփթոնը» երկու պարտությունով է մեկնարկել այս առաջնությունում։ Կարծում եմ՝ այս խաղում ևս թիմը չի կարողանա հաղթանակ տանել։ Մանչեսթերյան թիմն ավելի կազմակերպված է, ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներով է համալրված։

Սուլշերի թիմը միշտ խաղում է ագրեսիվ և հարձակողական ֆուտբոլ։ Ընտրում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 1․82 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
19:30/29 օգս
«Վուլվերհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ