«Վուլվերհեմփթոն» – «Մանչեսթեր Սիթի»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

15:30, 17 սպտ 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Վուլվերհեմփթոն» – «Մանչեսթեր Սիթի» Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Կարծում եմ՝ Գվարդիոլայի թիմը չի օգտագործի ամբողջ ներուժը և կփորձի արդյունքի հասնել կարգի հաշվին: Բայց ավելորդ չեմ համարի նշել, որ ընթացիկ մրցաշրջանում 3 արտագնա խաղերից 2-ում «Սիթին» նման մոտեցման պատճառով ոչ-ոքի է գրանցել: Խոսքը «Նյուքասլի» և «Ասթոն Վիլայի» հետ մրցավեճերի մասին է:

«Գայլերը» նախորդ 6 խաղում ընդամենը մեկ հաղթանակ են տարել: Եվ միայն մեկ անգամ է այդ 6 խաղերում 2-ից ավելի գոլ գրանցվել: «Վուլվերհեմփթոնը» խնդիրներ ունի հարձակման գծում: Ռաուլ Խիմենեսն առայժմ օպտիմալ մարզավիճակում չէ: Կալայջիչը նոր թիմի կազմում նորամուտի խաղում հերթական անգամ կտրել է խաչաձև կապանները:

Կարծում եմ՝ հյուրերը, ամենայն հավանականությամբ, առավելություն կունենան ամբողջ խաղի ընթացքում: «Սիթին» կամ կհաղթի, կամ էլ հերթական ոչ-ոքին կխաղա:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ
15:30/17 սպտ
«Վուլվերհեմփթոն» – «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ