«Վուլվերհեմփթոն» — «Լիվերպուլ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:00, 24 հնվ 2020
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 24-րդ տուրի «Վուլվերհեմփթոն» — «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ:

Անգլիայի առաջնության 24-րդ տուրի վերջին խաղում «Վուլվերհեմփթոնը» սեփական հարկի տակ կմրցի «Լիվերպուլի» հետ: Յուրգեն Կլոպի թիմին բաժին է հասել մրցակից, որին կարելի է և հաղթել խոշոր հաշվով, ինչպես նաև պարտվել անհույս ձևով:

Դրա մասին խոսում է այն հանգամանքը, որ «Վուլվերհեմփթոնը» կարողացել է մեկ մրցաշրջանի ընթացքում 2 անգամ միավոր խլել «Մանչեսթեր Սիթիից»: Այդ նույն «Մանչեսթեր Սիթիին» ներքին առաջնությունում Boxing Day-ի շրջանակներում հաղթելուց հետո «Վուլվերհեմփթոնը» մի պահ քանդվեց՝ պարտվելով «Ուոտֆոևդին» ու «Լիվերպուլին» ԱՊԼ-ում, զիջելով ճանապարհը «Յունայթեդին» գավաթային դիմակայությունում, ինչպես նաև ոչ-ոքի խաղալով «Նյուքասլի» հետ: Սակայն թիմի հոգեբանական տոնուսը դրական մակարդակի վրա է «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած փայլուն հաղթանակից հետո (3-2):  «Գայլերի» կազմում կբացակայեն Բոնին, Վինագրեն ու Ժոտան:

Ինչ վերաբերում է Կլոպին ու իր «մեքենային», այստեղ ոչ մի ավելացնելու բան չկա: Մերսիսայդյան ակումբը մեծագույն լոնքերով շարժվում է դեպի իր առաջին չեմպիոնությունը ԱՊԼ-ի հիմնադրումից ի վեր: Ցուցանիշներ է, որ գրանցում է «Լիվերպուլը»: 1001 օր առանց պարտության սեփական հարկի տակ, 7 չոր հաղթանակ անընդմեջ: «Լիվերպուլին» 11 հանդիպում է անհրաժեշտ, որպեսզի հասնի «Արսենալի»՝ արդեն ոչ այնքան անհասանելի թվացող ռեկորդին (49 խաղ): Եվ դա այն դեպքում, որ վնասվածք ունեն Միլները, Մատիպը, Կեյտան ու Լովրենը:

 

Օրդինար: Չխաղարկված
ԱՊԼ 2019/2020․ 24-րդ տուր
00:00/24 հնվ
«Վուլվերհեմփթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ