«Վուլվերհեմփթոն» — «Չելսի». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

22:00, 15 դկտ 2020
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 13-րդ տուրի «Վուլվերհեմփթոն» — «Չելսի» հանդիպման վերաբերյալ:

«Գայլերը» պարտվեցին երկրորդ անընդմեջ խաղում, ընդ որում՝ ոչ մի գոլ չխփելով: Եվ չէի ասի, որ նրանք բավականաչափ ջանացին՝ աչքի ընկնելու համար: Առանց վնասվածք ունեցող Խիմենեսի քանդվել է հարձակման գծի խաղի ողջ կառուցվածքը: Տրաորեն դեռևս չի փայլում, ինչպես նախկինոմ էր, 40 միլիոնանոց Ֆաբիո Սիլվան դեռ շատ հում է ԱՊԼ-ի համար, դե իսկ Պեդրու Նետուն մեկ կա, մեկ՝ չկա:

«Չելսին», որն, ըստ իս, մրցաշրջանի իր լավագույն հանդիպումն անցկացրեց՝ կամային հաղթանակ տանելով «Լիդսի» նկատմամբ, հետո ոչ-ոքի խաղաց «Կրասնոդարի» հետ, թեկուզև պահեստային կազմով, և ընդհանուր առմամբ արժանիորեն պարտվեց «Էվերթոնին»: Այս մրցաշրջանում առհասարակ շատ անբացատրելի բաներ կան, ու այդ խաղն այդ շարքից էր: «Չելսին» արդեն երկու հանդիպում է՝ խաղից գոլ չի խփում. հնարավոր է՝ այստեղ հարցը զուտ հոգնածության մեջ է:

Չեմ զարմանա, եթե Նունու Սանտուն, ով առանց որակազրկված Ժոաու Մոուտինյոյի է մնացել, կվերադառնա երեք կենտրոնական պաշտպանով սխեմային. թերևս, առաջիկա հանդիպմանը միավորներից կառչելու միակ հնարավորությունը դա տոտալ փակվելն է:

Մի խոսքով, «Չելսին» ավելի մոտ կլինի հաղթանակին, ու ընդ որում՝ մենք դժվար թե շատ գոլեր տեսնենք: Համենայն դեպս, թրենդները դա են ցույց տալիս:

Օրդինար: Չխաղարկված
ԱՊԼ, 13-րդ տուր
22:00/15 դկտ
«Վուլվերհեմփթոն» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ