Վրաստան – Նորվեգիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Վրաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրը բաց էր թողել, բայց ընկերական հանդիպում էր անցկացրել Մոնղոլիայի հետ և հաղթել 6։1 հաշվով։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար էր՝ 1։1, սակայն ընդմիջումից հետո վրացիները կարողացան ևս 5 գոլ խփել։ Վիլի Սանյոլի գլխավորած թիմը 2 տարբեր խաղակեսեր անցկացրեց։
Իմ կարծիքով՝ Նորվեգիայի հետ խաղում ֆավորիտ է հենց Վրաստանի հավաքականը։ Խվիչա Կվարացխելիան հանգստանալու հնարավորություն էր ստացել ու հիմա լիարժեք պատրաստ կլինի առաջիկա խաղին։ Իսկ ահա նորվեգացիների առաջատար Էրլինգ Հոլանդը ընդգրկված չէ թիմի հայտացուցակում։ Նա բաց է թողել նաև Իսպանիայի հետ առաջին տուրի հանդիպումը, որտեղ նորվեգացիները պարտվել են 0։3 հաշվով։ Փոխարինման մտած Ալեքսանդր Սորլոտն ու Մարտին Էդեգորը չկարողացան արդյունավետ գործողություններով աչքի ընկնել այդ խաղում։
Իմ կանխատեսումն է Վրաստանի հավաքականը չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 2.66 գործակցով։ Վրացիներն ավելի լավ տրամադրությամբ են մոտենում այս խաղին և ինչպես արդեն նշեցի, ի տարբերություն Նորվեգիայի, Վրաստանի հավաքականի առաջատարը պատրաստ է խաղին։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: