«Վոլֆսբուրգ» — «Գենտ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:45, 08 մրտ 2016
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» հեռուստաընկերություններում Իսպանիայի եւ Ռուսաստանի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Վոլֆսբուրգ» — «Գենտ» հանդիպման վերաբերյալ: Այն կկայանա Վոլֆսբուրգի «Ֆոլքսվագեն-Արենա» մարզադաշտում: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղի արդեն առաջին կեսում տանտերերը կկարողանան գոլ խփել: 

Բելգիայում կայացած առաջին հանդիպումը շատ արդյունավետ ստացվեց: Խնդիր չեմ տեսնում, եթե պատասխան խաղը նման կերպ ընթանա: «Գենտը» կնետվի առաջ: Բելգիայի չեմպիոնն ագրեսիվ ու համարձակ թիմ է, որը ոչ մեկից չի վախենում, բայց «Վոլֆսբուրգը» վերջին ժամանակահատվածում ավելացրել է: Չէի ասի, որ շաբաթ օրը լավ հանդիպում անցկացրեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ, բայց այնտեղ երկու արագ գոլ խփեց, իսկ խաղի վերջնամասում թիմի գլխավոր մարզիչ Դիտեր Հեկինգը արդեն մտածում էր «Գենտի» դեմ խաղի մասին, այդ պատճառով էլ դաշտից հանեց ե՜ւ Դրաքսլերին, ե՜ւ Շյուրլեին, ե՜ւ Մաքս Կրուզեին: Նրանց հանգստի հնարավորություն տվեց: Ինձ թվում է, որ բելգիացիների դեմ խաղում «Վոլֆսբուրգը» շարժման տեսանկյունից խնդիրներ չի ունենա:

Կարծում եմ` տեղին կլինի այս խաղում ընտրել առաջին խաղակեսի վերաբերյալ խաղադրույքներ: «Գենտի» համար անիմաստ կլինի խաղալ պաշտպանությունից: Բելգիացիները պետք է ամենաքիչը երկու գոլ խփեն, այնպես որ, խաղը չպետք է փակ ընթանա: Առաջարկում եմ «առաջին խաղակեսում ՏՇ 1 գոլ» խաղադրույքը: Համարձակ տղաները կարող են խաղադրույք կատարել «առաջին խաղակեսում ՏՇ 1,5 գոլի» վրա: Բայց ես այդպես ռիսկի չէի դիմի:

Կարելի է ընտրել նաեւ «առաջին խաղակեսում «Վոլֆսբուրգի» գոլ» խաղադրույքը: «Գայլերի» հարձակման գիծը շատ համակրելի է, եւ նրանք կօգտագործեն այն պահերը, որոնք կընձեռի «Գենտը»: Հնարավոր է, հակագրոհի ժամանակ հաջողվի գոլ խփել: Բայց պահեր հաստատ կլինեն: «Գենտը» ձեռքերը ծալած չի նստելու եւ առաջ է գնալու:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
23:45/8 մրտ
«Վոլֆսբուրգ» - «Գենտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
23:30/8 մրտ
«Վոլֆսբուրգ» - «Գենտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ