«Վոլֆսբուրգ» — «Բավարիա». Ալեքսեյ Անդրոնովի վիդեոկանխատեսումը
https://youtu.be/SJzz6qAhaFg
Բարի օր, ձեր հետ կրկին «Բուքմեյքերների Ռեյտինգն» է ! Խոսում ենք Բունդեսլիգայի հերթական տուրի մասին: «Վոլֆսբուրգն» ընդունում է «Բավարիային»: Երկու թիմերն էլ Չեմպիոնների լիգայում վատ չխաղացին եւ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցին, ճիշտ է` երկուսն էլ 2 գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Բայց «Վոլֆսբուրգը» հավանաբար չպետք է հիասթափվի, քանզի հաղթել է: «Յուվենթուսի» հետ ոչ-ոքին Թուրինում «Բավարիային» նույնպես գոհացնում է: Թիմերն առաջնությունում անմիջական պայքար չեն մղում: «Բավարիայի» համար ամենակարեւորը կենտրոնացվածությունը պահպանելն է, որպեսզի ոչ մի տեսակի անակնկալներ չլինեն Չեմպիոնների լիգայում, իսկ ահա «Վոլֆսբուրգը» կոնկրետ առաջադրանքներ ունի: Պետք է հայտնվել եվրագավաթներում, որում դեռեւս նկատելի են որոշակի խնդիրներ:
Կարծում եմ` «Վոլֆսբուրգի» միակ շանսը «Բավարիայի» դեմ` դա ակտիվ խաղն է: Եթե տանտերերը նստելու են պաշտպանությունում եւ սպասեն ինչ-որ բանի, ապա դա նրանց լավ բանի չի բերի: Մյուս կողմից` «Բավարիան» հավանաբար ակտիվ ֆուտբոլ է խաղալու են նպատակադրված կլինի դեպի մրցակցի դարպասը:
Ուշադիր վերլուծելով բուքմեյքերական ընկերությունները` ընտրեցի ահա այսպիսի խաղադրույք: Իմ կարծիքով` այն լավ հեռանկարներ ունի: Այս խաղում անկյունայինները տոտալ 9,5-ից շատ: «Վոլֆսբուրգը» եզրերում խնդիրներ ունի: «Բավարիայում» այդ խնդիրները կենտրոնում են, բայց հենց եզրերից է «Վոլֆսբուրգը» այնտեղ գնդակ հասցնելու: Այնպես որ, սպասում եմ մեծ քանակությամբ բարձրից փոխանցումների եւ անկյունայինների: Բաժանորդագրվեք «Բուքմեյքերների Ռեյտինգի» Youtube-յան ալիքին: Լայքեք, եթե համաձայն եք իմ խաղադրույքի հետ: Լավ խաղ եմ մաղթում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: