«Վոլֆսբուրգ» — «Այնտրախտ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
«Վոլֆսբուրգը» նախորդ տուրում շատ լավ հանդիպում անցկացրեց՝ դրսում հաղթելով Լևերկուզենի «Բայերին» (4:1): Հասկանալի է, որ «Վոլֆսբուրգի» համար բարդ կլինի պայքարել չեմպիոնլիգյան գոտու տեղերի համար: Սակայն Եվրոպա լիգան «Վոլֆսբուրգից» և նրա գլխավոր մարզիչ Գլասներից ոչ մի տեղ չի փախչի:
Այո՛, «Վոլֆսբուրգը» պարտվեց Դորտմունդի «Բորուսիային», բայց պետք է ասել, որ մրցակցից վատ տեսք չուներ: Պահեր կային, դրանք իրացնել չստացվեց: Դե և ընդհանուր առմամբ երևում է, որ «Վոլֆսբուրգը» բավական լավ է պատրաստված մրցաշրջանի այս հատվածին:
«Այնտրախտը» կաղում է: Թիմը բավական երկար ժամանակ է չի հաղթում Գերմանիայի առաջնությունում՝ արդեն 6 անընդմեջ խաղ: «Այնտրախտի» մասնակցությամբ բոլոր հանդիպումները արդյունավետ են: Եվ այստեղ ևս կարելի է կանխատեսել գոլառատ հանդիպում: Սակայն ես շեշտը այլ բանի վրա կդնեի: «Այնտրախտը» խաղերի ընթացքում վաստակած անկյունայինների թվով միայն «Բավարիային» է զիջում: Թիմի մասնակցությամբ խաղերում բավական շատ անկյունայիններ են լինում: Գրեթե միշտ: «Վոլֆսբուրգն» այդ ցուցանիշով աղյուսակի միջին հատվածում է, սակայն մոտավոր 5-6 անկյունային այն վաստակում է:
Հազվադեպ եմ կանխատեսումներ անում վիճակագրության վերաբերյալ: Սակայն այստեղ կփորձեի խաղալ անկյունայինների վրա: Կառաջարկեմ «Անկյունայինները տոտալ 10,5-ից շատ» տարբերակը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: