«Վոլֆսբերգեր» — «Ռոմա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 03 հկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Վոլֆսբերգեր» — «Ռոմա» հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է իտալական թիմի վստահ հաղթանակի վրա:

Չեմպիոնների լիգայի այս տարվա խաղարկությանը մասնակցելու իրավունք չնվաճած «Ռոման» ունի բոլոր հնարավորությունները հաջորդ տարի եվրոպական ֆուտբոկշլի էլիտա վերադառնալու համար: Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը կատարել է լուրջ ձեռքբեումներ, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանին: «Վոլֆսբերգերի» հետ առաջիկա հանդիպումը չպետք է լուրջ բարդություններ ստեղծի «գայլերի» համար:

Ներքին առաջնությունում «Ռոման» վստահ հանդես չի գալիս: Հաղթանակներին հաջորդում են ոչ այնքան հաջող ելույթները, միավորների կորուստներ ու պարտություն: «Ատալանտայի» հետ խաղը խոսքերիս ամենավառ ապացույցն է: Իհարկե, չեմպիոնթյան համար պայքարել գործնականում չի ստացվի: «Յուվենտուսի» ու «Ինտերի» հետ ոտք մեկնելը շատ դժվար կլինի: Մնում է պայքարել միայն 4-րդ տեղի համար, ինչը ևս հեշտ չի լինի: Գուցե ավելի նպատակահարմար է կենտրոնանալ ու հաղթել Եվրոպա լիգա՞ն: Այստեղ մոտվացված թիմերը գուցե ավելի շատ են, բայց քչերը կարող են հավասար պայքար մղել «Ռոմայի» հետ՝ հաշվի առնելով կազմերի լրջությունը:

Համեստ «Վոլֆսբերգերը» այս տարի արդեն հասցրել է աղմկել Եվրոպայում՝ մրցաշարի առաջին տուրում պարտության մատնելով կարգով ավելի բարձր ու զորեղ Մյունխենգլադբախի «Բորուսիային» 4-0 հաշվով: Ներքին առաջնությունում «Վոլֆսբերգերը» փորձում է հետ չմնալ ամենաուժեղ ու տիտղոսակիր «Շտուրմից»: Դրա համար ուժերը կարող են և չհերիքել: Սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ թիմին լրացուցիչ ուժ են հաղորդում երկրպագուները: «Վոլֆսբերգերի» հարազատ մարզադաշտը տեղավորում է 7300 հանդիսական ու չի համապատասխանում ՈւԵՖԱ-ի ստանդարտներին: Այնպես որ մեծ քանակությամբ երկրպագուներն իրենց սիրելի թիմի խաղը կարող են դիտել հարևան Գրաց քաղաքում:

Ավստրիական թիմը կորուստներ չունի, իսկ ահա «Ռոմայից» կբացակայեն Ջենգիզ Ունդերը, Դիեգո Պերոտին, Լորենցո Պելեգրինին ու ամենայն հավանականությամբ, Հենրիխ Մխիթարյանը: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ գերմանական ակումբի նկատմամբ տարած հաղթանակը «Վոլֆսբերգերի» համար բավական կլինի: «Ռոմայի» հետ նման բան չի կրկնվի:

 

Օրդինար: Պարտված
Եվրոպա Լիգա
21:00/3 հկտ
«Վոլֆսբերգեր» — «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ