Վլադիմիր Սինիցինի կանխատեսումը. Masters 2016 — Օր 5. Սելբի — Օ՛Սալլիվան, Ալլեն — Հոուկինս

23:00, 14 հնվ 2016
«Eurosport Россия» հեռուստաընկերության սնուկերի մեկնաբան Վլադիմիր Սինիցինը կախնատեսում է արել սնուկերի Masters 2016 խոշոր մրցաշարի 5-րդ օրվա հանդիպումների վերաբերյալ: Մարկ Սելբին կմրցի Ռոննի Օ՛Սալլիվանի, իսկ Մարկ Ալլենը՝ Բարրի Հոուկինսի դեմ: «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետը երկու խաղերում էլ բացասական ֆորայով խաղադրույք է ընտրել:

Հինգերորդ օրվա հանդիպումների արդյունքների մասին հստակ պատկերացում ունեմ. պետք է հաղթեն Մարկ Ալլենն ու Մարկ Սելբին: Իմ բացատրությունն այս ամենին շատ պարզ է. Ալլենը այժմ ուժեղ է Հոուկինսից, իսկ Սելբին՝ Օ՛Սալլիվանից: Այս պահին երկու Մարկերն էլ իրենց մրցակիցներից ավելի լավ մարզավիճակում են: Եթե ձեզ համար այս ամենն ակնհայտ չէ, ապա կանդրադառնամ Ռոննիին, ով նախախաղյա հարցազրույցի ժամանակ ասաց, որ այնքան էլ պատրաստ չէ խաղին: Նաև ավելացնեմ, որ մեկնարկային հանդիպման առաջին 5 խաղափուլերում Մարկ Սելբին ուղղակի ֆանտաստիկ խաղ է ցուցադրել: Այո՛, այս ամենը լրացուցիչ ճնշում է ստեղծում, բայց ու՞մ վրա այն ավելի ուժեղ կանդրադառնա: Կարծում եմ, որ Ռոննիի համար շատ ավելի դժվար կլինի: Չմոռանանք, որ Սելբին Masters մրցաշարում լավագույն ցուցանիշներն ունի: Ֆորայով խաղադրույք եմ կատարում այն բանի վրա, որ Մարկը 1.5 խաղափուլում կհաղթի: Կարելի է նույնիսկ Մարկ Ալլենի ու Մարկ Սելբիի հաղթանակներով էքսպրեսս կազմել, բայց ես մարդկություն կդրսևորեմ բուքմեյքերների նկատմամբ:

Օրդինար: Պարտված
Masters 2016. Օր 5
17:00/14 հնվ
Մարկ Սելբի - Ռոննի Օ՛Սալլիվան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Masters 2016. Օր 5
23:00/14 հնվ
Մարկ Ալլեն - Բարրի Հոուկինս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Հիմա պետք է լուծել մեր պլանի ամենաբարդ խնդիրը : Խաղադրույքները հաջող են ընթանում, եկամուտները գերազանցում են 100%-ը (գրեթե 147% — մաքուր սնուկերային թիվ): Ի՞նչ անել, խաղալ դրական հաշվեկշիռը պահպանելու համա՞ր (ինչն այս մրցաշարի համար արդեն ապահովված է), թե՞ գնալ մինչև վերջ և փորձել գրանցել մի արդյունք, որը հետագայում դժվար կլինի գերազանցել: Ինչի՞ մասին է խոսքը, ձեռքերս քոր են գալիս խաղադրույքներ կատարել մրցաշարի հաղթողի վրա: Իսկ ինչու՞ խաղադրույքներ, այլ ոչ խաղադրույք: Ոչ ոք չի վիճի այն հարցում, որ մրցաշարում լավագույն խաղը ցուցադրում են Ջոն Հիգինսը և Մարկ Սելբին: Նրանց հաղթանակի վրա այսօր խաղադրույքներ են ընդունվում համապատասխանաբար 9,00 և 6,00 գործակիցներով (տարօրինակ է, բայց առաջ գործակիցները ավելի բարձր էին): Վատագույն դեպքում կարող եք 5,00 գործակցով խաղադրույք կատարել Նիլի հաղթանակի վրա: Այս 3 խաղադրույքների արդյունքում հնարավոր է պահպանել դրական հաշվեկշիռը: Ճիշտ է, մրցաշարում հաղթելու որոշակի շանսեր ունեն նաև Տրամպն ու Ռոննին: Ոչ՛, նման խաղադրույքներ դեռ չեմ անի (մինչև տեքստը գրեցի, գործակիցները փոխվեցին): Տեսնենք, թե մրցաշարի հաղթողի թեկնածուների համար վաղն ինչպիսի խաղադրույքներ կառաջարկեն, իսկ 100% եկամուտների խաղադրույքը հաջողությամբ առաջ է շարժվում: Անցկացված 7 խաղերում արդեն 10 սենչուրի է գրանցվել: Առջևում դեռ 8 հանդիպում կա, որոնցից մեկը եզրափակիչն է: Պայքարի մեջ կմնան միայն բարձրակարգ սնուկերիստները: Կարծում եմ, որ խաղադրույքը կհաղթի: Իմիջիայլոց, 1,73 գործակիցն արդեն առաջարկում են ոչ թե ՏՔ 21,5 սենչուրիի, այլ ՏՔ 23,5 սենչուրիի համար: Ճիշտ ժամանակին խաղադրույք արեցինք:

Չեմ ալարել և հաշվել եմ առաջին 6 խաղադրույքներից ստացված եկամուտը: Պատկերն այսպիսին է. ծախսվել է 60 պայմանական միավոր, որից ստացվել է 136 պ.մ., ինչը 126,6% եկամուտ է կազմում: 147%-ի շեմը չեմ անցնի (դեռ):

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ