«Վիտես» – «Ռոմա»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

21:45, 10 մրտ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել իտալական «Ռոմայի» ու հոլանդական «Վիտեսի» միջև Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Բարև բոլոր ֆուտբոլասերներին.

Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունը հետաքրքիր է ոչ միայն Չեմպիոնների լիգայի թոփ դիմակայություններով: Եվրոպա լիգայում ու նույնիսկ Կոնֆերենցիաների լիգայում ևս կարելի է ինտրիգներ գտնել:

ՈւԵՖԱ-ի նոր մրցաշարի գլխավոր ինտրիգն առաջին հաղթողին պարզելն է: Պայքարում մնացած 16 թիմերից 2-3 ֆավորիտների առանձնացնելը բարդ չէ: Դրանց թվում, անկասկած, իտալական «Ռոման» է: Հենրիխ Մխիթարյանի թիմն ընդունակ է հաղթել մնացած բոլոր մրցակիցներին ու դառնալ Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության հաղթողը: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ, ինչի վառ վկայությունը խմբային փուլում «Բուդե Գլիմտից» կրած խոշոր հաշվով պարտությունն է: Ի դեպ, նորվեգական ակումբն անցումային խաղերում լուծեց «Սելթիկի» հարցերը և դեռ պայքարի մեջ է:

1/8-րդ եզրափակչում «Ռոմային» դիմակայելու է հոլանդական «Վիտեսը»: Առաջին խաղը Նիդեռլանդներում է, որտեղ, իրականում, պետք է վճռվի այս հակամարտության ելքը: «Վիտեսը» խմբից դուրս եկավ՝ հետևում թողնելով «Տոտենհեմին», սակայն փլեյ-օֆֆում այլ հոգեբանություն է: Ներքին առաջնությունում Արնեմը ներկայացնող թիմն այդքան էլ հաջող չէ հանդես գալիս և հաջորդ մրցաշրջանում եվրագավաթում խաղալու համար պետք է իսկական հրաշք գործի:

«Ռոման» ևս չի փայլում Ա սերիայում, սակայն այնտեղ մրցակցությունն անհամեմատ մեծ է: Բացի այդ, հռոմեացիները կարող են հույսը դնել Կոնֆերենցիաների լիգայում հաղթելու և դրա շնորհիվ Եվրոպա լիգա դուրս գալու վրա: Չի կարելի համեմատել նաև թիմերի եվրագավաթային փորձերը: «Ռոման» միջազգային ասպարեզում հնաբնակ է, ինչը չես ասի հոլանդական թիմի մասին:

Կա նաև գեղեցիկ պատմություն, որը դեռ ենթադրությունների մակարդակում է: Ժոզե Մոուրինյու – Հենրիխ Մխիթարյան տանդեմը կարող է հաղթել ևս մեկ եվրագավաթում: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նրանք հաղթեցին Եվրոպա լիգայում, հիմա կփորձեն նույնն անել ՈւԵՖԱ-ի՝ կարգով ամենացածր մրցաշարում: Սակայն պատմության համար դա էլ բավական է:

Իսկ այդ հաղթանակի ճանապարհին «Գայլերը» պետք է նախևառաջ շրջանցեն «Վիտեսին», և կասկած չունեմ, որ դրա հիմքը իտալական ակումբը կդնի Արնեմում: «Ռոմայի» հաղթանակի գործակիցը բավականին բարձր ու «կլորիկ» է. չարժե կողքով անտարբեր անցնել:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
21:45/10 մրտ
«Վիտես» - «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ