Վինուս Ուիլյամս — Յոհաննա Կոնտա. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

17:30, 13 հլս 2017
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Լոնդոնում ընթացող Ուիմբլդոնի կանանց մենախաղի կիսաեզրափակչի Վինուս Ուիլյամս — Յոհաննա Կոնտա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ ամերիկուհին կհաղթի և դուրս կգա եզրափակիչ:

Կարծում եմ, որ խոտածածկի վրա Վինուսը Կոնտայից լավ է խաղում: Տրիբունաների ֆանտաստիկ աջակցությունը կարող է ճնշել Ուիլյամսին: Վերջերս ամերիկուհին անկանխատեսելի է խաղում, հաճախ է սխալներ թույլ տալիս: Երբ Ուիլյամսը նյարդայնանում է, նրա առաջին մատուցումները սկսում են չստացվել: Եթե վերցնենք խոտածածկի վրա Վինուսի լավագույն խաղը, ապա նա պետք է վստահ տեսք ունենա: Ամերիկուհին հարձակվողական թենիս է խաղում, իսկ Կոնտան ոչ այնքան, նրա մատուցումներն այնքան էլ ուժեղ չեն: Կայունության հաշվին բրիտանուհին կարող է որոշակի խնդիրներ ստեղծել իր փորձառու մրցակցի համար, բայց մեծ հաշվով ամեն ինչ Ուիլյամսից է կախված: Եթե նա խաղա իր հնարավորությունների գոնե 70-80 տոկոսով, ապա կհաղթի և դուրս կգա եզրափակիչ:

Օրդինար: Հաղթած
Ուիմբլդոն, կանանց մենախաղ, 1/2 եզրափակիչ
17:30/13 հլս
Վինուս Ուիլյամս — Յոհաննա Կոնտա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0