«Վիլյառեալ» – «Յուվենտուս». Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:55, 22 փտր 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել իտալական «Յուվենտուսի» ու իսպանական «Վիլյառեալի» միջև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Ողջույն․

Ձմեռային Օլիմպիական խաղերն ավարտված են, կարելի է ամբողջությամբ ընկղմվել ֆուտբոլի մեջ։ Առավել ևս, որ հարմար առիթ կա․ Չեմպիոնների լիգան վերադարձավ մեկ շաբաթ առաջ և կրկին ապացուցեց, որ դիտարժանությամբ գերազանցում է մյուս բոլոր ֆուտբոլային իրադարձություններին։ Այս շաբաթ 1/8-րդ եզրափակիչ փուլի հերթական խաղային օրերն են, որտեղից Ձեզ համար առանձնացրել եմ երկու հանդիպում։

«Վիլյառեալ» – «Յուվենտուս»․ թղթի վրա այդ դիմակայությունն ունի բացահայտ ֆավորիտ։ Իտալիայի բազմակի չեմպիոնն ավելի վարպետացած է, ունի գլխավոր եվրագավաթում հանդես գալու հսկայական փորձ։ Սակայն այս մրցաշրջանում սովորաբար փակ ու տխուր «Վիլյառեալին» նայելն ավելի հաճելի է։ «Դեղին սուզանավը» համենայնդեպս չի տանջվում այնպես, ինչպես «Ծեր սինյորան»։ Ուանի Էմերիի գլխավորած թիմն աչք շոյող ֆուտբոլ է ցուցադրում, իսկ խմբում իրենից հետ թողեց մեկ այլ իտալական ակումբի՝ «Ատալանտային»։ Բերգամոյի թիմն, ի դեպ, Ա սերիայում «Յուվեի» անմիջական հարևանն է։ Ներքին ասպարեզում «Վիլյառեալը» նույնպես պայքարի բովում է․ ճիշտ է, ոչ չեմպիոնական, բայց քառյակում հայտնվելու հավակնությունները կպահպանի մինչև վերջ։

Մաքս Ալեգրիի «Յուվենտուսը» նման է ծերացած և փրայդը երիտասարդներին զիջող առյուծի։ Նա դեռ պահպանում է հպարտությունը, «Յուվենտուս» ասելիս դեռ բոլորը ձգվում են, բայց իրենից այլևս ոչ ոք չի վախենում։ Իտալիայում չեմպիոնությունն «Ինտերին» զիջելուց հետո «Բյանկոներիները» քարշ են գալիս լավագույն քառյակի վերջում։ Օդում շրջում է հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում չհայտնվելու վտանգը։ Եվ, իհարկե, բարդ է պատկերացնել, որ «Յուվեն» լիգայում կհայտնվի այս խաղարկությունում հաղթելու շնորհիվ։

Այս ամենն ինչ-որ չափով հավասարեցնում է թիմերի շանսերը։ Վճռորոշ կարող է դառնալ ցանկացած մանրուք (չնայած մարզիչները վստահեցնում են, որ ֆուտբոլում մանրուքներ չեն լինում)։ Սա այն դիմակայություններից է, որտեղ հարցերը բաց են մնում մինչև երկրորդ խաղի ավարտը։ Հետևաբար, Իսպանիայում թիմերը բավականին «փակ» ֆուտբոլ են ցուցադրելու։ Առաջարկում եմ թիմերի պես նախնական համերաշխություն պահպանել և ընտրել ուղիղ ոչ-ոքին։ Գործակիցը կստիպի խաղը նայել ադրենալինով։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:55/22 փտր
«Վիլյառեալ» – «Յուվենտուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ