«Վիլյառեալ» — «Սպորտինգ Խիխոն». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Այստեղ ինձ համար ամեն ինչ պարզ է: Չնայած Բիլբաոյում կայացած կասկածելի հանդիպմանը՝ «Վիլյառեալը» շարունակում է լավ վիճակում մնալ: Թիմը 5 անընդմեջ հաղթանակ է տարել: Տանը «Վիլյառեալը» իրեն միավորների կորուստ չի կարող թույլ տալ Խիխոնի «Սպորտինգի» դեմ խաղում: «Վիլյառեալում» գրեթե բոլորը պատրաստ են խաղալու, վնասվածք ունեցող խաղացողներ չկան: Այդ պատճառով, կարելի է խաղալ բացասական ֆորայով: Համեստ տարբերակի՝ «Վիլյառեալի» (-1) ֆորայով հաղթանակի գործակիցը 1,78 է: Բայց կարելի է ռիսկի դիմել եւ 2,35 գործակցով խաղալ «Վիլյառեալի» (-1,5) ֆորայով հաղթանակի վրա: Կարծում եմ, «դեղին սուզանավը» ի զորու է երկու եւ ավելի գնդակի տարբերությամբ հաղթել «Սպորտինգին»: Վերջին 6 խաղերում Խիխոնը ներկայացնող ակումբը ընդամենը մեկ հաղթանակ է տարել՝ տանը հաղթելով «Լաս Պալմասին»: Ընդհանրապես, վերջին երեք խաղերում «Սպորտինգը» պարտվել է: Չեմ տեսնում նախադրյալ, որ «Սպորտինգը» ինչ-որ բան կկարողանա անել Վիլյառեալում: Դա քիչ հավանական է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: