«Վիլյառեալ» — «Ռեալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 19 մյս 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Լա Լիգայի 38-րդ տուրի «Վիլյառեալ» — «Ռեալ» հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում այն բանի վրա, որ գոլառատ խաղում Զիդանի թիմը կհաղթի:

Սովորաբար, ինչպես լինում է, Լա Լիգայի վերջին տուրերը բավական գոլառատ են ստացվում: Դրա վառ ապացույցը «Լևանտե» — «Բարսելոնա» խաղն էր, որտեղ վալենսիացիները 5:4 հաշվով անակնկալ հաղթանակ տարան:

Մադրիդի «Ռեալը», անկասկած, «Վիլյառեալի» դեմ խաղում գոլառատ խաղ կցուցադրի: Նույնը կանի նաև «դեղին սուզանավը»: Բայց պետք չէ մոռանալ, որ «Ռեալն» առջևում Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ ունի: Բացի այդ, շուտով նաև աշխարհի առաջնությունն է: Սա նշանակում է, որ «Վիլյառեալի» դեմ խաղը «սերուցքայինների» համար չպետք է լինի կենաց մահու կռիվ:

Ենթադրում եմ, որ խաղում 3-4 գոլ կլինի: Կան ֆուտբոլիստներ, ովքեր կստեղծեն այդ գոլերը՝ Կարլոս Բական «Վիլյառեալում» և Բեյլն ու Բենզեման «Ռեալում»: Կարծում եմ, որ Զիդանը կխնայի Ռոնալդուին և պորտուգալացուն կպահի ՉԼ-ի եզրափակչի համար: Մյուս կողմից, Ռոնալդուն տևական ժամանակ խաղադաշտ դուրս չի եկել: Մարզավիճակ հավաքելու համար կարելի է այս խաղում խաղադաշտ դուրս բերել ԿրիՌոյին:

Կանխատեսումս շատ պարզ է. «Ռեալի» հաղթանակ և ՏՇ 3,5 գոլ — 2,91 գործակից:

Օրդինար: Պարտված
Լա Լիգա, 38-րդ տուր
22:45/19 մյս
«Վիլյառեալ» — «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ