«Վիլյառեալ» — «Ռեալ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

19:15, 21 նյմ 2020
«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի եւ Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Լա Լիգայի 10-րդ տուրի «Վիլյառեալ» — «Ռեալ» խաղի վերաբերյալ:

Կրկին ակումբային ֆուտբոլ: «Վիլյառեալն» իր «Էստադիո դե լա Կերամիկ» մարզադաշտում կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ: Սա տուրի ամենահետաքրքիր խաղերից մեկն է: Թիմերը իրար մոտ են գտնվում: «Վիլյառեալը» մեկ հանդիպում ավելի է անցկացրել և ունի 18 միավոր:

Հավաքականների հանդիպումները անհետևանք չանցան: Սերխիո Ռամոսը բացի նրանից, որ եվրոպական հավաքականների շրջանում ազգային թիմի կազմում անցկացրած խաղերի թվով ռեկորդ է սահմանել, վնասվածք ստացավ գերմանացիների դեմ դիմակայությունում: Նա այս հանդիպմանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի: Ինչպես և թիմի մյուս կենտրոնական պաշտպանը՝ Ռաֆայել Վարանը: Նա վնասվածք ստացավ՝ խաղալով Ֆրանսիայի հավաքականի կազմում: Խնդիրներ ունի Կարիմ Բենզեման, պրոբլեմներ կան պաշտպանության աջ գոտում՝ Կարվախալը և Օդրիոսոլան նախկինի պես բացակայում են հայտացուցակից: Ամենայն հավանականությամբ, աջից կխաղա Լուկաս Վասկեսը, Էդեն Ազարը դեռևս կարանտինի մեջ է: Չգիտեմ՝ արդյոք նա կկարողանա՞ վերականգնվել մինչ խաղը:

Ի՞նչ է միավորում «Վիլյառեալի» և «Ռեալի» միջև խաղերին. վերջին շրջանում նրանք անպայման գոլ են խփում միմյանց: Գերազանցում են կամ «Գոլերը տոտալ 3,5-ից շատ»-ը, կամ՝ «ՏՇ 2,5 գոլ»-ը: Նախորդ մրցաշրջանում «Ռեալի» չեմպիոնական խաղի վերջում Կուրտուան հրաշքներ էր գործում: Ինձ թվում է՝ հիմա ևս պետք է գոլեր լինեն: Թրենդը կա, և այն պետք է պահել:

Իմ կանխատեսումը 1,79 գործակցով «Երկու թիմն էլ գոլ կխփի և գոլերը տոտալ 2,5-ից շատ»-ն է: Ինքը «Երկու թիմն էլ գոլ կխփի» տարբերակը համեստ է գնահատվում՝ 1,53: Ինձ թվում է, որ «Ռեալի» համար դժվար կլինի միջազգային դադարից հետո կենտրոնանալ առաջնության վրա: Բացի այդ, պաշտպանությունում կան կադրային խնդիրներ, Կուրտուան միշտ չէ, որ վստահ է գործում: Դուք տեսել եք, թե նա ինչ արեց Դանիայի ընտրանու դեմ խաղում: Չեմ բացառում, որ «Վիլյառեալը» չի պարտվի, այդ պատճառով առաջարկում եմ նաև 2,08 գործակցով ««Վիլյառեալը» չի պարտվի և երկու թիմն էլ գոլ կխփի» խաղադրույքը:

Օրդինար: Չխաղարկված
Լա Լիգա, 10-րդ տուր
19:15/21 նյմ
«Վիլյառեալ» - «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Չխաղարկված
Լա Լիգա, 10-րդ տուր
19:15/21 նյմ
«Վիլյառեալ» - «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ