«Վիլյառեալ» — «Նապոլի». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

22:00, 18 փտր 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ 2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Մետալիստի» երիտասարդական թիմի ներկայիս մարզիչ և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Վիլյառեալ» — «Նապոլի» առաջին հանդիպման վերաբերյալ: Խաղը կկայանա Վիլյառեալի «Էլ Մադրիգալ» մարզադաշտում: Մեր փորձագետը գոլառատ խաղ է անկնալում:

Շատ հետաքրքիր դիմակայություն է սպասվում: Թիմերը սիրում են հարձակվել և շատ գոլեր խփել: «Վիլյառեալը» վերջերս այնքան էլ արդյունավետ չի խաղում, թուլացրել է տեմպը, բայց շարունակում է ընթանալ Պրիմերայի 4-րդ հորիզոնականում: «Դեղին սուզանավի» դեմ խաղերում իսպանական թիմերից շատերը փակվում են, և թիմը սկսել է մի փոքր զգույշ գործել: Բայց այս անգամ մրցակիցը «Նապոլին» է, որը դժվար թե նստի պաշտպանությունում, այլ կնետվի առաջ: Իտալական ակումբի մոտիվացիան «Յուվենթուսից» կրած ցավալի պարտուիթյունից հետո շատ մեծ է: Նեապոլցիները մեկնում են Իսպանիա՝ վերջին անհաջողությունից հետո հաղթելու համար: Չգիտեմ, թե ինչու են տոտալ շատ տարբերակին այսքան բարձր գործակից տալիս: Իմ կարծիքով շատ գոլեր կլինեն: Կարելի է 2,18 գործակցով ընտրել «ՏՇ 2,5 գոլ» տարբերակը:

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ
22:00/18 փտր
«Վիլյառեալ» — «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ