«Վիլյառեալ» — «Մոնակո». Վալերի Կարպինի կանխատեսումը

22:45, 17 օգս 2016
Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, «Матч ТВ» հեռուստաալիքի և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Վիլյառեալ» — «Մոնակո» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը կարծում է, որ հյուրերը կկարողանան չպարտվել տվյալ խաղում: 

«Վիլյառեալն» անկասկած ամուր թիմ է: Իսպանիայի առաջնությունում ավարտեցին չորրորդ հորիզոնականով՝ կարողանալով տանը հաղթել Մադրիդի «Ռեալին» ու «Աթլետիկոյին», ինչպես նաև չզիջելով «Բարսելոնային»: Եվրոպա լիգայում «Վիլյառեալը» ևս հաջող հանդես եկավ, հասավ մինչև կիսաեզրափակիչ:

Բայց տվյալ կանխատեսման մեջ կհիմնվեի «Մոնակոյից»: Ֆրանսիան ներկայացնող ակումբը լուրջ առավելություն ունի՝ խաղային փորձը: Այն ժամանակ, երբ «Վիլյառեալը» մրցաշրջանի ընթացքում դեռ ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել, «Մոնակոն» արդեն հասցրել է Չեմպիոնների լիգայի որակավորման մեկ փուլ անցնել՝ երկու խաղերի արդյունքում հաղթելով ամուր «Ֆեներբահչեին»: Գումարած դրան՝ մոնակոցիներն արդեն մեկ հանդիպում անցկացրել են Ֆրանսիայի առաջնությունում:

Կազմով «Մոնակոն» հազիվ թե զիջի «Վիլյառեալին»: Ֆրանսիացիների կազմում լուրջ խաղացողներ կան, Ֆալկաոն կրկին սկսել է գոլ խփել:

Տնային դաշտի գործոնը կլինի իսպանական թիմի կողմը, բայց կարծում եմ, որ առաջին խաղում «Մոնակոն» կկարողանա չպարտվել:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա. որակավորման փլեյ-օֆֆ փուլ. առաջին հանդիպում
22:45/17 օգս
«Վիլյառեալ» - «Մոնակո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ