«Վիլյառեալ» — «Մոնակո». Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

22:45, 17 օգս 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Վիլյառեալ» — «Մոնակո» առաջին հանդիպման վերաբերյալ: Նա խորհուրդ է տալիս խաղադրույք կատարել մոնակոցիների (+0,5) ֆորայով հաղթանակի, ինչպես նաև նրանց անցման վրա: 

Աղետ՝ այս բառը լիովին բավարար է, որպեսզի բնութագրես «Վիլյառեալում» իրավիճակը: Չեմպիոնների լիգայի մեկնարկից 6 օր առաջ «դեղին սուզանավերին» լիովին անսպասելի լքեցին գլխավոր մարզիչ Մարսելինոն և նրա ողջ մարզչական շտաբը: Պատճառները հրապարակայնորեն վատ բացատրվեցին, բայց մարզչի և ակումբի ղեկավարության միջև եղել են անհաղթահարելի տարաձայնություններ:

Մրցաշրջանի ամենակարևոր խաղից առաջ, իսկ դա որպես այդպիսին համարվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլ որակավորումը, «Վիլյառեալը» մնացել է ընդամենը մեկ հարձակվողով, իսկ դա թիմի նորեկն է՝ բրազիլացի Պատոն: Հիմնական կենտրոնական հարձակվող Սոլդադոն «Մոնակոյի» հետ հանդիպումից մեկ շաբաթ առաջ ծնկի կապաններն է կտրել և շարքից դուրս եկել կես տարով: Նախորդ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկու Բակամբուն նույնպես վնասվածք ունի: Բապտիստաուն և Ադրիանն արդեն հեռացել են ակումբից, իսկ կազմի ամրացման համար վերցված իտալացի հարձակվող Սանսոնեն չի կարող խաղալ, քանզի «Սասուոլոյի» կազմում խաղացել է Եվրոպա լիգայում:

Բայց սրանք դեռ բոլոր խնդիրները չեն: Վատ է իրավիճակը նաև վինգերների հետ: Դենիս Չերիշեվի վնասվածքից ապաքինումը նախկինում հայտարարված ժամկետներից ուշ կլինի (պետք չէ զարմանալ այս փաստով), իսկ «Մոնակոյի» հետ խաղից 4 օր առաջ վնասվածք ստացավ նաև Ջոնաթան Դոս Սանթոսը, ով այժմ 3 շաբաթ ապաքինվելու է: Վերջապես՝ նախորդ մրցաշրջանում թիմի վինգերներից լավագույնը՝ Դենիս Սուարեսը, գնացել է «Բարսելոնա»:

«Վիլյառեալը» ստիպված եղավ շտապ կերպով նոր գլխավոր մարզչի փնտրել: Մանուել Պելեգրինիի հետ համաձայնության գալ չհաջողվեց և պաշտոնը վստահեցին Ֆրան Էսկրիբային, որի հետ «Խետաֆեն» նախորդ մրցաշրջանում դուրս թռչեց Սեգունդա: Կան մեծ կասկածներ, որ Էսկրիբան բավական լավն է «Վիլյառեալի» համար: Նոր մարզիչը քիչ ժամանակ է ունեցել թիմի հետ ծանոթանալու համար, մինչմրցաշրջան չի անցկացրել, չի մասնակցել տրանսֆերային քաղաքականությանը, ոչ մի տեսակի եվրագավաթային փորձ չունի, առանցքային ֆուտբոլիստների մեծ խումբ վնասվածք ունի, հարձակման գծում ուղղակի վատ է: Հետևաբար առաջարկվում է «Վիլյառեալի» դեմ խաղադրույք:

Ինչ վերաբերում է «Մոնակոյին», ապա այս թիմն արդեն մարզավիճակի մեջ է: Թիմն արդեն հասցրել է 3 պաշտոնական հանդիպում անցկացրել, մինչդեռ «Վիլյառեալը» դեռ չի սկսել մրցաշրջանը: Չեմպիոնների լիգայի որակավորման նախորդ փուլում «Մոնակոն» հաղթող դուրս եկավ բավականին ուժեղ մրցակից «Ֆեներբահչեի» հետ երկխաղանոց դիմակայությունում: Այդ պատճառով խաղադրույք եմ կատարում այն բանի վրա, որ «Մոնակոն» կկարողանա առաջին խաղում չպարտվել «Վիլյառեալին» և հաղթող դուրս գալ երկխաղանոց դիմակայությունում:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա. որակավորման փլեյ-օֆֆ փուլ. առաջին հանդիպում
22:45/17 օգս
«Վիլյառեալ» - «Մոնակո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա. որակավորման փլեյ-օֆֆ փուլ. առաջին հանդիպում
22:45/17 օգս
«Վիլյառեալ» - «Մոնակո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ