«Վիլյառեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

21:45, 23 նյմ 2021
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է կատարել «Վիլյառեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի F խմբի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իհարկե, պետք չէ ուշադրությունից դուրս թողնել այն հանգամանքը, որ «Ուոթֆորդից» կրած պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը հեռացվեց պաշտոնից։ Ամեն ինչ դրան էր տանում, որովհետև այն, ինչ անում էր «Մանչեսթերը», չէր բավարարում ո՛չ, ակումբի երկրպագուներին, ո՛չ էլ՝ ղեկավարությանը։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում «Մանչեսթերն» ու «Վիլյառեալը» 7-ական միավոր են վաստակել։ Պարզ է, որ «Մանկունյացիները» շեշտը դրել են «Յանգ Բոյզի» հետ տնային խաղի վրա։ Հենց այդ դիմակայությունում «Յունայթեդը» կփորձի լուծել փլեյ-օֆֆի ուղեգրի հարցը, կամ էլ կարող է չհետաձգել խնդրի լուծումը, եթե առավելության հասնի «Վիլյառեալի» նկատմամբ։

Իսպանիայի առաջնության նախորդ տուրում «Վիլյառեալը» ոչ ոքի խաղաց «Սելտայի» հետ։ Ունաի Էմերին որոշ ֆուտբոլիստների հանգստի հնարավորություն էր տվել։ «Յունայթեդում» բոլորը շարքում են, բացառությամբ Պոլ Պոգբայի։

Ոչ ոքի արդյունքը ձեռնտու է կողմերին, չնայած՝ վերջին տուրում «Վիլյառեալը» պետք է մրցի «Ատալանտայի» հետ։

«Դեղին սուզանավն» ընթացիկ մրցաշարի 4 հանդիպումներից 3-ում արդյունավետ է խաղացել, այնպես որ, կարելի է ընտրել խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը:

2-րդ խաղակեսի գոլերի տոտալն ավելի շատ կլինի, քան առաջինը, նույնպես լավ տարբերակ է։

Մտածե՛ք և որոշե՛ք ինքներդ։ Տեսնենք, թե ո՞վ կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» և արդյո՞ք կփոխվի թիմի խաղը։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
21:45/23 նյմ
«Վիլյառեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ