«Վիլյառեալ» – «Լիվերպուլ»: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 03 մյս 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Վիլյառեալ» – «Լիվերպուլ» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ:

Առաջին խաղում «Լիվերպուլը» հաղթել էր 2։0 հաշվով։ Կարծում եմ, որ «Վիլյառեալը» շանսեր չունի եզրափակիչ դուրս գալու համար։ Չեմ պատկերացնում, թե ինչի շնորհիվ Էմերիի թիմը կարող է վերադարձնել ինտրիգը։ «Լիվերպուլն» ավելի ուժեղ է և հզոր։ Թիմը գրեթե գոլ բաց չի թողնում։ 2022 թվականի ընթացքում մերսիսայդյան ակումբն ամենաքիչն է գոլ բաց թողել թոփ 5 լիգաներում։

Իհարկե, «Վիլյառեալն» ավելի ագրեսիվ և համարձակ կխաղա, քան առաջին հանդիպմանը։ «Ալավեսի» հետ Լա լիգայի նախորդ տուրի խաղում հիմնական կազմի խաղացողները հանգստի հնարավորություն էին ստացել։

Բայց «Լիվերպուլը» մնում է «Լիվերպուլ», որը «Յուվենտուսի» և «Բավարիայի» սխալները չի կրկնի։ Արդեն տեսել ենք, որ պատասխան հանդիպումներում Կլոպի թիմն անհամեմատ ավելի թույլ է խաղում։ Այդպես է եղել «Ինտերի» և «Բենֆիկայի» դեմ։

«Լիվերպուլը» 3 գոլ էր բաց թողել «Բենֆիկայից», բայց դա չափանիշ չէ։ Այս անգամ հյուրերն ավելի կարգապահ կլինեն։ Սա կիսաեզրափակիչն է, որտեղ պետք է զգոն լինել։ Ընտրում եմ «Լիվերպուլը» չի պարտվի (X2) և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 1.80 գործակցով։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/3 մյս
«Վիլյառեալ» – «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ