«Վիլյառեալ» – «Լիվերպուլ»: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը

23:00, 03 մյս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել «Վիլյառեալ» – «Լիվերպուլ» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ:

Խոսենք «Վիլյառեալ» – «Լիվերպուլ» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան դիմակայության մասին: Այս մրցավեճում դեռ շատ բան պարզ չէ: Առաջին հերթին դա վերաբերում է «Վիլյառեալի» կազմին: Հարցականի տակ է Ժերար Մորենոյի մասնակցությունը: Նա բաց է թողել վերջին հանդիպումները, բայց այս խաղում կարող է դուրս գալ խաղադաշտ:  Հնարավոր է բացակայեն նաև Կոկլենն ու Ռաուլ Ալբիոլը, որոնք թիմի առանցքային խաղացողներն են:

Այն, որ «Էնֆիլդում» կայացած առաջին մրցավեճն ավարտվեց 2:0 հաշվով, քիչ շանսեր է թողնում «Վիլյառեալին»: Բայց վստահ եմ, որ Ունաի Էմերիի թիմը պայքարելու է: «Վիլյառեալի» համար կիսաեզրափակիչ դուրս գալն արդեն մեծ իրադարձություն է: Տանտերերը պատրաստ են ճակատամարտ տալ, իսկ եթե վերադառնա Ժերար Մորենոն, ապա իսպանական թիմը պետք է որ խաղա:

Մենք տեսել ենք, թե «Լիվերպուլն» ինչպես գործեց «Բենֆիկայի» հետ պատասխան խաղում, երբ առաջին մրցավեճում լուծել էր իր խնդիրը: «Կարմիրները» շատ չէին անհանգստանում հաշվի համար և մրցակցին թույլ տվեցին 3 գոլ խփել: Այս անգամ էլ «Լիվերպուլը» կարող է մի փոքր թեթևացած մոտենալ խաղին:

Մերսիսայդցիների ուշադրության կենտրոնում այժմ Պրեմիեր լիգան է, որտեղ նրանք «Մանչեսթեր Սիթիի» հետ պայքարում են չեմպիոնութան համար: Իսպանիայում արդյունքի հասնելը խնդիր չէ Կլոպի թիմի համար: Մնում է չպարտվել մեկից ավելի գոլի տարբերությամբ և նվաճել եզրափակիչի ուղեգիր:

«Լիվերպուլն» ամեն ինչ պետք է անի գործը լրացուցիչ ժամանակ չհասցնելու համար: Ոչ-ոքին կամ 1 գնդակի տարբերությամբ պարտությունը հիասթափություն չի լինի Կլոպի համար: Անգլիական ակումբը խաղամակարդակով բարձր է մրցակցից, այդ պատճառով էլ գրեթե վստահ եմ, որ հյուրերը նույնպես գոլ կխփեն:

«Վիլյառեալը» պետք է նետվի 2 գոլ հետ բերելու և ազատ գոտիներ է ստեղծելու: «Կարմիրները» կարող են օգտվել դրանից:

Ամեն դեպքում, կարծում եմ, որ «Վիլյառեալը» ճակատամարտ կտա, բայց կզիջի եզրափակիչի ուղեգիրը: Այս մրցավեճի համար ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/3 մյս
«Վիլյառեալ» – «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ