«Վիլյառեալ» — «Լաս Պալմաս». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Ճիշտն ասած` արդեն մի փոքր վախենում եմ կանխատեսումներ անել «Վիլյառեալի» հանդիպումների վերաբերյալ: Արդեն 14 խաղ շարունակ թիմը չի պարտվում, գրեթե գոլ բաց չի թողնում` այդ թվում «Աթլետիկոյի» եւ «Սելտայի» դեմ արտագնա խաղերում: «Լաս Պալմասն» իհարկե ոգեւորված է «Խետաֆեի» նկատմաբ տարած խոշոր 4:0 հաղթանակով, բայց մադրիդցիներին այժմ միայն ալարկոտը չի հաղթի: Այդ հաղթանակից մեծ եզրահանգումներ պետք չէ կատարել: Մինչ այդ, թիմն արտագնա հաղթանակ էր տարել «Էյբարի» նկատմամբ, բայց բասկերը եւս լավ մարզավիճակում չեն: Ինչ-որ տարօրինակ է, որ «Լաս Պալմասը» երկու խաղ անընդմեջ հաղթում` այն էլ «չոր» հաշվով: Ճիշտ է` մինչ այդ երկու գոլ էին բաց թողել «Բարսելոնայից», բայց դա նորմալ է: Միայն «Էսպանյոլը» կարող է հպարտանալ, որ 2016 թվականին գոլ բաց չի թողել «Բարսելոնայից»:
Այս խաղում կփորձեի «առաջին խաղակեսում «Վիլյառեալի» գոլ» խաղադրույքը: Հասկանալի է, որ տանտերերը խաղալու են նույն կերպ, ինչպես նախորդ հանգստյան օրերին կայացած «Լեւանտեի» դեմ խաղում` շատ ագրեսիվ ու արագ սկիզբ: ցույց տալով: Նույնը եղավ նաեւ «Մալագայի» հետ հանդիպմանը: «Վիլյառեալի» ֆուտբոլիստներն արագ գոլ խփեցին, իսկ այնուհետեւ խաղացին հաշվի վրա` հանգիստ կերպով վերահսկելով հանդիպումը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: