«Վիլյառեալ» — «Ցյուրիխ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:05, 15 սպտ 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Վիլյառեալ» — «Ցյուրիխ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ գոլառատ խաղում իսպանական ակումբը կհաղթի:

Եվրոպա Լիգայում հատկապես առանձնանում է «Վիլյառեալ» — «Ցյուրիխ» հանդիպումը: Այս երկու թիմերն էլ ոչ մի մրցակցի համար անցողիկ չեն: Նրանց դեմ պայքարը շատ դժվար է: Ամուր միջակներն անում են ամեն ինչ վեր բարձրանալու համար: Նախորդ մրցաշրջանում «Ցյուրիխը» «Բազելին» զիջեց չեմպիոնական տիտղոսը, ու արդյունքում հայտվեց Եվրոպա լիգայում: «Վիլյառեալը» իրավունք էր վաստակել մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման 4-րդ փուլին, սակայն «Մոնակոյի» հետ երկու դիմակայություններում թիմը հաջող չգործեց ու հիմա ուժերը փորձում է մեկ հարկ ներքև:

Իսպանո-շվեյցարական դիմակայությունում նախապատվությունը տրվում է «դեղին սուզանավին», քանի որ այս թիմը բավական հանջող է հանդես գալիս այս մրցաշարում: Հատկանշական է, որ «Վիլյառեալը» Եվրոպա Լիգայի մրցաշարին մասնակցել է 6 անգամ և բոլոր դեպքերում դուրս է եկել փլեյ-օֆֆ, իսկ նախորդ տարի հասել է կիսաեզրափակիչ: Խաղից առաջ գլխավոր մարզիչ Ֆրան Էսկրիբան չի կարողանա հույս դնել իր հիմնական հարձակվողներ Սեդրիկ Բակամբուի ու Ռոբերտո Սոլդադոյի վրա: Նրանց փոխարեն առջևի գծում նախապատվությունը կտրվի Նիկոլա Սանսոնեին:

Շվեյցարիայի ամենահայտնի ու տիտղոսակիր ակումբներից մեկը նախորդ մրցաշրջանը խայտառակ ձախողեց, գրավեց վերջին հորիզոնականն ու դուրս մնաց ուժեղագույնների խմբից: Իհարկե, մեկ աստիճան ցածր դիվիզիոնում թիմը մրցակից չունի` 7 խաղ, 6 հաղթանակ ու 14 խփած գնդակ: Գերազանց ֆուտբոլիստի կարիերա ունեցած ու մարզչական կարիերա սկսած Սամի Հյուուպիային պաշտոնանկ անելուց հետո ակումբի գլխավոր մարզչի ղեկը վստահվեց Ուլի Ֆորտեին: «Էլ Մադրիգալ» ստադիոնում կայանալիք խաղին նա չի կարողանա խաղադաշտ դուրս բերել դարպասապահ Յանիկ Բրեհերին: Հիմնական աջ կիսապաշտպան Մայկ Կլայբերը ծանր վնասվածք է ստացել ու խաղադաշտ կվերադառնա միայն ամանորից հետո: Հարձակման գծում թիմակիցներին չի կարողանա օգնել նաև Դավիդ Կյումենտոն:

Չեմ կասկածում իսպանական ակումբի հաղթանակին: Հավատում եմ նաև, որ կլինեն գոլեր, ու շատ: Առաջարկում եմ լավատեսական խաղադրույք՝ «Վիլյառեալի» հաղթանակ և տոտալ 3,5-ից շատ գոլ: Գործակիցը 2,56 է:

Օրդինար: Պարտված
ԵԼ, խմբային փուլ, առաջին տուր
23:05/15 սպտ
«Վիլյառեալ» — «Ցյուրիխ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ