«Վիլյառեալ» — «Բետիս». Վալերի Կարպինի կանխատեսումը

23:30, 16 հնվ 2016
Մոսկվայի «Սպարտակի» նախկին եւ Արմավիրի «Տորպեդոյի» ներկայիս գլխավոր մարզիչ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել Լա լիգայի 20-րդ տուրի «Վիլյառեալ» — «Բետիս» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը խաղադրույք է կատարում արդյունավետ ոչ-ոքիի վրա:

Այս խաղի նախօրեին «Բետիսի» գլխավոր մարզիչ Պեպե Մելին հեռացրին զբաղեցրած պաշտոնից: Թիմն անցած տարվա նոյեմբերից չի կարողանում հաղթել և գտնվում է վտանգավոր գոտու հարևանությամբ:

«Վիլյառեալի» մոտ հակառակ պատկերն է: Թիմը գերազանց մարզավիճակում է: «Դեղին սուզանավը» հաղթել է վերջին 6 խաղերում և մոտ է ոչ միայն մեդալների, այլև առաջին հորիզոնականի համար մղվող պայքարին:

Ռիսկի եմ դիմում և խաղադրույք եմ կատարում ոչ-ոքիի վրա: Բոլոր շարքերն էլ մի օր ընդհատվում են, իսկ «Բետիսը» տրամաբանորեն գլխավոր մարզչի փոփոխությունից հետո կրկնակի եռանդով խաղադաշտ դուրս կգա: Կարծում եմ, որ հյուրերը կկարողանան միավոր վաստակել «Էլ-Մադրիգալ» ստադիոնում: «Վիլյառեալի» պարտությունն այս խաղում անհավանական է թվում, բայց այ ոչ-ոքի արդյունք սևիլիացիները կարող են գրանցել: Չմոռանանք, որ առաջին շրջանի խաղում թիմերն այդպես էլ չորոշեցին հաղթողին:

Նաև կարծում եմ, որ 2 թիմերին էլ կհաջողվի գոլ խփել: Թիմերը իրար դեմ մրցելիս հաճախ են այդպիսի արդյունք գրանցում:

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 20-րդ տուր
23:30/16 հնվ
«Վիլյառեալ» - «Բետիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Լա լիգա, 20-րդ տուր
23:30/16 հնվ
«Վիլյառեալ» - «Բետիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ