«Վիլյառեալ» — «Բետիս». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:30, 16 հնվ 2016
«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում Իսպանիայի և Ռուսաստանի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի «Վիլյառեալ» — «Բետիս» հանդիպման վերաբերյալ, որը կկայանա շաբաթ օրը՝ «Էլ-Մադրիգալ» ստադիոնում: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը վստահ հաղթանակ կտոնեն:

Իսպանիայի առաջնությունում մեկնարկում է 2-րդ շրջանը, «Վիլյառեալն» ընդունում է «Բետիսին»: Սևիլիայում կայացած առաջին շրջանի խաղն ավարտվեց 1:1 հաշվով: «Վիլյառեալն» այդ խաղում առավելություն ուներ, բայց չկարողացավ այն օգտագործել: Առաջնությունում «Վիլյառեալը» հրաշալի տեմպ է հավաքել և վերջին 6 խաղերում հաղթել է մրցակիցներին:  «Բետիսը», որը փոխեց մարզչին, այս հանդիպմանը մոտենում է վատ մարզավիճակով: Նույնիսկ մարզչական փոփոխությունից հետո թիմն Իսպանիայի գավաթում չկարողացավ գոլ խփել «Սևիլիային»: «Բետիսը» հիմա խղճուկ տեսք ունի: Անդալուսցիների ամենահայտնի ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վաարտն ասում է, որ իր կարիերան անկում է ապրել: «Բետիսն» ընթանում է նույն ճանապարհով: Թիմը վաղուց հաղթանակ չի տոնել: Նույնիսկ դժվարանում եմ հիշել, թե երբ է «Բետիսը» վերջին անգամ գոլ խփել:

«Վիլյառեալն» անվիճելի ֆավորիտ է այս խաղում: ««Վիլյառեալի» հաղթանակ և ՏՇ 1,5 գոլ» խաղադրույքը շատ խելամիտ է: Կարելի էր նաև ՏՇ 2,5 տարբերակն ընտրել, բայց վստահ չեմ, որ «Վիլյառեալը» կկարողանա 3 գոլ խփել: Կարծում եմ, որ «դեղին սուզանավը» կհաղթի առանց մեծ ջանքեր գործադրելու, ինչպես արեց «Սպորտինգի» դեմ նախորդ խաղում: Այո՛, «Վիլյառեալը» պատասխան խաղում գոլ չխփեց «Աթլետիկին» և դուրս մնաց Իսպանիայի գավաթից, բայց այնտեղ թիմը մարտական կազմով հանդես չէր գալիս: Դա գավաթային խաղ էր: Հնարավոր է, որ «Վիլյառեալը» միտումնավոր դուրս մնաց այդ մրցաշարից, քանի որ գիտակցում էր, որ տիտղոսը հաղթելու շանսերը շատ չեն, իսկ ուժերը կարելի է առաջնությունում օգտագործել:

Օրդինար: Պարտված
Լա լիգա, 20-րդ տուր
23:30/16 հնվ
«Վիլյառեալ» - «Բետիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ