Մուտք

«Վիլյառեալ» – «Բարսելոնա». կանխատեսում

14:11, 27 Նոյեմբերի 2021
Միհրան Ալեքսանյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

Իսպանիայի Լա Լիգայի 15-րդ տուրում «Վիլյառեալը» կհյուրընկալի «Բարսելոնային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղի երկրորդ խաղակեսում կգրանցվի ավելի շատ գոլ, քան առաջինում։

Կիսվել:

«Վիլյառեալի» վերջին 5 խաղերը գոլառատ չեն եղել։ «Բարսելոնան» էլ Չավիի գլխավորությամբ 2 խաղ է անցկացրել՝ նվազագույն հաշվով հաղթանակ «Էսպանյոլի» նկատմամբ և գոլազուրկ ոչ ոքի Չեմպիոնների լիգայում՝ «Բենֆիկայի» հետ։ Այո, ցանկացած շարք ինչ-որ պահի ավարտվում է և չի բացառվում, որ այս խաղում գրանցվի, օրինակ, 3։3 հաշիվը։ Սակայն հաշվի առնելով թիմերի ցուցադրած խաղը վերջին հանդիպումներում, ենթադրում եմ, որ շատ գոլեր չենք տեսնի։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ թիմերը զգուշավորություն կցուցաբերեն առաջին կեսում։ «Վիլյառեալն» առանց այդ էլ խնդիրներ ունի թե՛ հարձակման, թե՛ պաշտպանության գծում, իսկ կատալոնացիները լավ են գործում պաշտպանությունում, սակայն հարձակման գծում արդյունավետությունը գոհացուցիչ չէ։

Այս հանդիպման համար ընտրել եմ 2-րդ խաղակեսի գոլերի տոտալը 1-ին խաղակեսից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․97 գործակիցը։ Գոլազուրկ ոչ ոքիի չեմ հավատում։ Ամենայն հավանականությամբ, թիմերը կակտիվանան 2-րդ կեսում։ Հիմա մրցաշրջանի այն հատվածն է, որտեղ սխալվել այլևս չի կարելի։ Պետք է գործել ավելի կենտրոնացված, ոչ թե ինքնամոռաց շարժվել առաջ։ Առավել ևս, որ երկու թիմերի մոտ էլ վերջին խաղերում չի ստացվում փայլել հարձակման գծում։

Եթե նույնիսկ թիմերից մեկն առաջին կեսում գոլ խփի, ապա երկրորդ խաղակեսում արդեն բաց ֆուտբոլ կարող ենք տեսնել, քանի որ ինչպես նշեցի, միավորների կորուստ թույլ տալ այլև չի կարելի։

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
23:55/27 նյմ
«Վիլյառեալ» – «Բարսելոնա»
Խորագրեր. Խմբագրության կանխատեսումները
Սպորտի տեսակները Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Ասթոն Վիլա» – «Չելսի»։ Տիմուր Ժուրավելի կանխատեսումը
14:11, 27 Նոյեմբերի 2021
«Բայեր» – «Շտուտգարտ»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը
14:11, 27 Նոյեմբերի 2021
«Յուվենտուս» – «Միլան»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
14:11, 27 Նոյեմբերի 2021
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ